Յուրի Հովհաննիսյանը Մենդելեևի աղյուսակի երկու նոր քիմիական տարր կբացահայտի. Science Magazine

18:25 • 03.02.19

Ամերիկյան Science Magazine գիտահետազոտական ամսագիրը հոդված է հրապարակել՝ նվիրված Դուբնայի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գործունեությանը՝ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Հոդվածում, մասնավորապես, խոսվում է Մենդելեևի աղյուսակի 150-ամյակի տոնման և 85-ամյա գիտնական Յուրի Հովհաննիսյանի գործունեության մասին, որի պատվին անվանվել է քիմիական տարրերի աղյուսակի 118-րդ տարրը (Oganesson/Og):

«Միջուկային ռեակցիաների լաբորատորիան առաջ գնալու նպատակով Հովհաննիսյանի գլխավորությամբ գերծանր տարրերի նոր գործարան է կառուցել՝ 60 մլն դոլար արժողությամբ: Հենց այստեղ էլ գիտնականը և նրա գործընկերները մտադիր են բացահայտել 119-րդ և 120-րդ տարրերը», - ասվում է հոդվածում:

Աղբյուրը նշում է, որ նոր տարրերի հայտնաբերմանն ուղղված աշխատանքները մեկնարկում են արդեն այս գարնանը:

 

Յուրի Հովհաննիսյանը Մենդելեևի աղյուսակի երկու նոր քիմիական տարր կբացահայտի. Science Magazine