Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «հովանավորյալը» կասկածվում է խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ. նրա նկատմամբ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ. Shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 1-ին մասի (խարդախությունը, խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:
Նշված քրգործը հարուցվել է «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանի նկատմամբ։
Կայքի տեղեկություններով՝ մի քաղաքացի դիմել է իրավապահներին և հայտնել, որ Նարեկ Վանեսյանն իրեն աշխատանքի ընդունելու համար պահանջել և ստացել է 3000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն ամեն անգամ ձգձգել է աշխատանքի ընդունելու գործընթացը:
Քաղաքացին, տեսնելով, որ նա խաբել է իրեն, դիմել է իրավապահներին։
Նարեկ Վանեսյանը նշված քրեական գործում ներգրավված է որպես կասկածյալ և բնակության վայրից չհեռանալու համար ստորագրություն է վերցվել նրանից։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:










