Անջելինա Ջոլին Բանգլադեշում այցելել է ռոհինջա փախստականների ճամբար (լուսանկարներ)
Հոլիվուդյան գերաստղ Անջելինա Ջոլին այցելել է Հարավային Ասիայում գտնվող Բանգլադեշ, մասնավորապես՝ ռոհինջա փախստականների ճամբար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, փախստականների հարցերով ՄԱԿ-ի հատուկ դեսպան Ջոլին այցելել է Մյանմայի հետ սահմանին գտնվող ճամբար, որտեղ մոտ 720 000 ռոհինջա մուսուլման է ապաստանել:
Հայտնի է, որ նրանք ստիպված են եղել 2017թ. օգոստոսին փախչել Մյանմայից, որտեղ նրանց դեմ էթնիկ զտումներ են սկսվել:
Թեև սա դերասանուհու առաջին այցն է Բանգլադեշ, սակայն նա նախկինում էլ է հանդիպել ռոհինջա փախստականներին:
Հայտնի է, որ աստղն իր այցն ավարտելու է փախստականների հարցով Բանգլադեշի վարչապետի ու այլ պաշտոնյանների հետ հանդիպումներով:
Մինչդեռ ՄԱԿ-ը պատրաստվում է դիմել միջազգային հանրությանն ու խնդրել 920 մլն դոլար հավաքել ռոհինջա մուսուլմաններին, նրանց ապաստանած երկրներին օգնելու համար:
















