McDonald's-ը «Happy Meal» հավաքածուում խաղալիքների փոխարեն գրքեր կներառի
McDonald's ընկերությունը որոշել է փոփոխություններ անել մանկական «Happy Meal» հավաքածուում: Այժմ արագ սննդի ռեստորանները խաղալիքի փոխարեն հավաքածուում կներառեն բրիտանացի գրող Ռոալդ Դալի գրքերը, հաղորդում է Stuff-ը:
Այս կերպ ընկերությունը փորձում է երեխաների մեջ գրականության նկատմամբ սեր սերմանել: Ընդհանուր առմամբ նախատեսվում է բաժանել 800 հազար գիրք, սակայն առայժմ ակցիան գործում է միայն Նոր Զելանդիայի ռեստորաններում:
McDonald’s-ը խաղալիքներից հրաժարվելու որոշում է կայացրել դեռ երկու տարի առաջ: Հենց այդ ժամանակ էլ ընկերությունը գրքեր է ներառել «Happy Meal»-ի անակնկալների ցանկում: Նմանատիպ ակցիա ռեստորանների ցանցն անցկացրել է նաև մեկ տարի առաջ Մեծ Բրիտանիայում: Այդ ժամանակ երկրում ընդամենը վեց օրում հաջողվել է 14 միլիոն գիրք վաճառել:










