Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ոստիկան դառնալ

06:59 • 07.02.19

Սաուդյան Արաբիայի իշխանությունը թույլ է տվել կանանց սովորելու երկրի Ներքին գործերի նախարարության համալսարանում: Այդ մասին հայտնում է Коммерсант-ը` հղում անելով The National-ին:

Աղբյուրի փոխանցմամբ` դիմորդները պետք է բժշկական զննություն անցնեն, ներկայանան հարցազրույցի և հանձնեն գրավոր քննություն:

Կին դիմորդները պետք է լինեն 25-ից 35 տարեկան, ունենան առնվազն 160 սմ հասակ, չունենան դատվածություն: Լավագույն շրջանավարտներն աշխատանքի կանցնեն պետական գերատեսչություններում, անվտանգության և զինված ուժերի ոլորտում: Դիմումներն ընդունվելու են փետրվարի 10-14-ը:

Սաուդյան Արաբիայում կանանց արդեն թույլատրվում է աշխատել որպես զբոսավար, նաև ծննդաբերել իրենց ընտրած եղանակով: