Կառավարության ծրագրի անվտանգությանը վերաբերող բաժինն այս տեսքով ընդունելը խնդրահարույց է․ Ավետիք Չալաբյան
Tert.am-ը «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի հետ զրուցել է կառավարության ներկայացրած ծրագրի Արտաքին և ներքին անվտանգության ապահովման հատվածի վերաբերյալ:
Ըստ նրա՝ ծրագրի ոչ միայն այդ հատվածում, այլև համարյա ամենուր, բացակայում են չափելի նպատակները և թվային չափորոշիչները, հստակ չի գործիքակազմը, ներքին անվտանգության ոլորտի խնդիրները նկարագրված են բավական սխեմատիկ և մակերեսային, և արտաքին քաղաքականության մեջ էլ կան տեսակետից խնդրահարույց մի շարք ձևակերպումներ։
-Պարո՛ն Չալաբյան, արդեն հրապարակվել է Կառավարության ծրագիրը: Այստեղ 60-ից 8 էջը նվիրված է երկրի ներքին և արտաքին անվտանգության ապահովման ուղղությամբ նախատեսվող քաղաքականությանը: Ընդհանուր առմամբ՝ ի՞նչ գնահատական կտաք ծրագրի այդ հատվածին:
-Ծրագրի այս հատվածը շատ կարևոր է, քանի որ Հայաստանի պայմաններում անվտանգության ապահովումը բազային առաջնահերթություն է, որի հիման վրա միայն կարող են պլանավորվել և իրականացվել քայլերը մնացած բոլոր ոլորտներում։ Դրական եմ տեսնում ծրագրի այս բաժնում այն, որ այն, ընդհանուր առմամբ, նկարագրում է անվտանգային օրակարգի մի շարք խելամիտ ուղղություններ՝ մասնավորապես, պաշտպանական և արտաքին քաղաքականության ոլորտում, ապահովում է նախկինում որդեգրված արտաքին քաղաքականության մի շարք խելամիտ մոտեցումների շարունակականությունը, մատնանշում է հայրենադարձությունը որպես կառավարության առաջնահերթություն՝ այս մասով, ծրագիրը համապատասխանում է նաև մեր պատկերացումներին։ Միևնույն ժամանակ, ծրագրի ոչ միայն այս հատվածում, այլև համարյա ամենուր, բացակայում են չափելի նպատակները և թվային չափորոշիչները, հստակ չի գործիքակազմը, ներքին անվտանգության ոլորտի խնդիրները նկարագրված են բավական սխեմատիկ և մակերեսային, և արտաքին քաղաքականության մեջ էլ կան մեր տեսակետից խնդրահարույց մի շարք ձևակերպումներ։ Կառավարության ծրագրի անվտանգությանը վերաբերվող բաժինն այս տեսքով ընդունելը խնդրահարույց է: Ընդհանուր առմամբ, այս տեսքով ծրագիրը ընդունելուն ես դեմ եմ, և նպատակահարմար եմ տեսնում նրա հետագա վերամշակումը՝ համարժեք արտացոլելու հանրության և քաղաքական ուժերի կողմից ներկայացվող առավել կարևոր գաղափարները։
-Անվտանգության մասում, որպես ենթագլուխ, ներկայացված են Պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները: Ընդհանուր, «պետք է»-ներով ձևակերպումներից զատ, տեսնո՞ւմ եք հստակ քայլերի հաջորդականություն, որոնք կարող են պատկերացում տալ, թե ինչ գործիքակազմ է օգտագործվելու ոլորտը բարեփոխելու համար: Կա՞ն բացթողումներ, թե՞ կարևորները հաշվի առնված են:
- Նախ, նշեմ, որ պաշտպանական ոլորտի քաղաքականությունը առավել հստակ է նկարագրված՝ դեր է խաղում Պաշտպանության նախարարության ղեկավարության պրոֆեսիոնալիզմը և շարունակականությունը, և բազմաթիվ նախանշված ուղղություններ տեղավորվում են նաև իմ պատկերացումների մեջ։ Կառաջարկեի, սակայն, որ ծրագիրը լրացվեր մի քանի կարևոր բաղադրիչներով՝ ա) հստակ նշվեր, թե մենք ինչ ծավալի նյութական միջոցներ ենք հատկացնելու պաշտպանությանը (իմ պատկերացմամբ, համախառն ազգային արժեքի առնվազն 5%-ը առաջիկա տարիների ընթացքում), ինչպես ենք իրականացնելու սպայական մասնագիտության հեղինակության բարձրացումը, կրթության որակի բարելավումը և սպայական կազմի արդիականացումը, քանի որ դրանից է կախված համարյա մնացած բոլոր ուղղություններում հաջողությունը, ինչպես ենք բարձրացնելու ծառայության գրավչությունը և անվտանգությունը շարքային զինծառայողների համար, ինչպես ենք բարձրացնելու բնակչության զորահավաքային պատրաստությունը և ռազմական գործողությունների դեպքում երկրի ակտիվ պաշտպանությանը ներգրավվելու կարողությունը, և նաև` ինչպես ենք պատկերացնում պաշտպանական համագործակցությունը մեր հիմնական ռազմավարական գործընկերների հետ (օրինակ, ինչ դեր պետք է խաղա Գյումրիում ՌԴ ռազմական բազան և ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը ՀՀ և Արցախի պաշտպանության գործում՝ ռազմական սպառնալիքի դեպքում)։ Այս ամենին ի հավելում, ցանկալի է, որ ծրագրի այս մասն էլ ունենա չափելի վերջնարդյունքներ (օրինակ` 5 տարվա ընթացքում առնվազն 3 անգամ նվազեցնել բանակում ոչ մարտական կորուստները, առաջնագծում կանգնած զինուժի 50% փոխարինել ավտոմատ տեխնիկական համակարգերով, արդիական ՀՕՊ միջոցներով ապահովել ՀՀ և Արցախի ամբողջ տարածքի պաշտպանությունը, և այլն), այս դեպքում այն կդառնա շատ ավելի իրատեսական և առարկայական։
-Ներքին անվտանգության ապահովումն էլ իր մեջ բազմաթիվ հարցերի համալիր լուծում է ենթադրում: Ծրագրում տեսնո՞ւմ եք տրամաբանված մոտեցում:
- Ի տարբերություն պաշտպանական ոլորտի` ներքին անվտանգության ապահովումը մի շարք տարբեր գերատեսչությունների աշխատանքի խորը համադրում է պահանջում, և այստեղ զգացվում է որակյալ ինտեգրացիայի պակասը, ենթադրաբար դեր է խաղում նաև այսօրվա ԱԱԽ քարտուղարության անկարողությունը՝ համակարգային պատկերացնել և շաղկապել բոլոր խնդիրները։ Մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանը գտնվում է չհայտարարված հիբրիդային պատերազմի թիրախում, այն մեր դեմ ծավալել է ոչ միայն Ադրբեջանը, այլև նրա դաշնակիցները, առաջին հերթին Թուրքիան, և դրանում օգտագործվում են նաև տարատեսակ անդրազգային կառույցներ, որոնք անհատի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության շղարշի տակ, ագրեսիվ պրոպագանդա են ծավալել մեր ազգային ինքնության և հիմնական ազգային հաստատությունների, մասնավորապես՝ եկեղեցու, բանակի, կրթական համալիրի և ընտանիքի դեմ, և դա այժմ դարձել է ներքին անվտանգության կարևորագույն խնդիր։ Գաղտնիք չէ նաև, որ Հայաստանում իշխանության փոփոխությանը հաջորդած ժամանակաշրջանում, տեղի է ունեցել հանցագործությունների կտրուկ աճ, ներառյալ նաև մասամբ դրսից ներմուծված, և այն զգալի չափով պայմանավորված է ձևավորված ամենաթողության մթնոլորտով, իրավապահ մարմինների հեղինակության խաթարմամբ, նրանց քաղաքական գործընթացներում անհարկի ներգրավելով, և այդ մարմինների բարեփոխումների հայեցակարգի բացակայությամբ։ Այս իմաստով, առնվազն տարակուսանք է առաջացնում այն, որ այս խնդիրներից և ոչ մեկը համարժեք հասցեագրված չի ծրագրի համապատասխան բաժնում, փոխարենը շեշտը դրված է քաղաքացիների իրավագիտակցության և իրավապահ մարմինների նկատմամբ վստահության բարձրացման վրա։ Սա, թեև ևս կարևոր է, սակայն որևէ կերպ չի կարող փոխարինել ԱԱԾ ներքին բարեփոխումներին, ահաբեկչության դեմ պայքարին (որի մասին տառացիորեն խոսք չկա ծրագրում), և կամ էլ երկիր ներմուծված օտարածին կառույցների կողմից տարվող քայքայիչ աշխատանքին հակազդեցությանը։ Եթե պաշտպանության բաժինը պետք է լրացվի, ապա ներքին անվտանգության բաժինը պետք է հիմնովին վերանայվի, այլապես այսպիսի մոտեցմամբ մեզ սպասում են շատ վտանգավոր անակնկալներ, և Հայաստանում ավանդապես ձևավորված, բավական անվտանգ ներքին միջավայրի էական խաթարում մոտ ապագայում։
-Պարո՛ն Չալաբյան, արտաքին քաղաքականության մասով մեծ տարբերություններ նախորդ կառավարությունների ծրագրերի հետ համեմատած չկան, չհաշված այն, որ Թուրքիայի նկատմամբ տարվող քաղաքականության մասով ոչինչ չկար: Ի՞նչ գնահատական կտաք ծրագրի այդ հատվածին, արդյոք իրականում կարիք չկա՞ փոփոխելու մեր արտաքին քաղաքականությունը:
-Ընդհանուր առմամբ, մեր արտաքին քաղաքականությունը փոփոխման կարիք ունի, բայց ոչ այնքան ռազմավարական կողմնորոշումների իմաստով, որքան հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման և խորացման մասով։ Մասնավորապես, մեր ավանդական գործընկերներից բացի, դրական եմ համարում Ասիայի երեք խոշորագույն տերությունների՝ Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ համագործակցության խորացման հեռանկարը՝ այս երեք տերությունները, թեև իրար միջև բարդ հարաբերություններ ունեն, ընդհանուր առմամբ բարեկամաբար են տրամադրված Հայաստանի նկատմամբ, և նրանց հետ համագործակցության ներուժը նախկինում լիարժեք չէր օգտագործվում, առաջին հերթին մեր սահմանափակ կարողությունների պատճառով։ Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ մեր դեպքում բազմակողմ համագործակցությունը, շոշափելի առավելություններից բացի, բերում է նաև անխուսափելի խնդիրներ՝ մասնավորապես, երբ այդ ուժային կենտրոնների միջև աշխարհաքաղաքական հակասությունները սրվում են։ Մենք դրան ականատես ենք եղել վերջին շրջանում ԱՄՆ-Ռուսաստան և ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման համատեքստում, և այդ հարաբերությունների սրումը մեզ համար լուրջ մարտահրավերներ է ստեղծում՝ մասնավորապես, հաշվի առնելով նաև դրանց անմիջական անդրադարձը Արցախյան հակամարտության կարգավորման վրա։ Մենք այս իմաստով պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ երբևէ չենք ձեռնարկում քայլեր, որոնք ակնհայտ վնասում են մեր որևէ ռազմավարական գործընկերոջ շահերին, և փորձում ենք մեր գործողություններում պահպանել արտաքին շահերի խելամիտ հավասարակշռություն՝ ժամանակի հետ, դա կնպաստի մեր երկրի միջազգային հեղինակության և ինքնիշխանության բարձրացմանը, թեև այդ դեպքում էլ հնարավոր ճգնաժամները մինչև վերջ բացառել չենք կարող։
Ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա ես կուզենայի, որ մեր երկրի Կառավարությունը, վերջապես, ավելի հետևողական և հաստատակամ գտնվի, և հստակ հայտարարի իր ծրագրում, որ այն ձգտելու է ոչ միայն Ցեղասպանության միջազգային ճանաչմանը (դա, զգալի չափով արդեն տեղի ունեցած փաստ է), այլև Ցեղասպանության և բռնի հայրենազրկման արդյունքում հայ ժողովրդի կրած վիթխարի կորուստների իրավական հատուցմանը՝ միայն այս դեպքում Կառավարությունը կարող է հավակնել ներկայացնելու հայության համազգային շահերը, և ստանալ երկրից դուրս ապրող հայության աջակցությունը։
-Արտաքին անվտանգային խնդիրներից ամենակարևորը արցախյան հիմնախնդիրն է: Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում: Պետք է նկատենք, որ նախկինում իշխանություններն ունեին այլ ձևակերպում՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց: Ձեր տպավորությունը սրա վերաբերյալ՝ զուտ ձևակերպումների՞ փոփոխություն է, թե՞ բովանդակությունն էլ է փոխվում:
- Ընդհանուր առմամբ, ինձ համար մտահոգիչ է այն առանցքային ձևակերպումը, որը տեղ է գտել ծրագրում՝ «Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են», առանց բացատրելու, թե ինչ է նշականում այդ «կարգավիճակը», սա կամայական մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Կառավարությունը պետք է առնվազն հստակ հայտարարի, որ իր նպատակը Արցախի անկախության միջազգային ճանաչումն է, ինքնորոշման իրավունքի անվերապահ իրացման հիման վրա, և սա այն կարմիր գիծն է, որից այն երբեք չի նահանջի։ Որպես դրան ուղղված կոնկրետ քայլ, ցանկալի է նաև, ոչ Կառավարությունը իր ծրագրում հայտարարի, որ այն պատրաստ է լինելու ճանաչել Արցախը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, և նրա հետ ռազմա-քաղաքական համագործակցության պայմանագիր կնքել՝ դրանով դառնալով նրա անվտանգության երաշխավորը։
Նախորդ իշխանությունը չափից դուրս երկար է շարունակել Արցախի հարցում ստատուս քվոյի պահպանման անհեռանկար քաղաքականությունը, եթե մենք ցանկանում ենք հասնել հարցի հայանպաստ լուծման, պետք է դառնանք շատ ավելի նախաձեռնող, և լիարժեք օգտագործենք միջազգային իրավունքի հնարավորությունները։ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ոչ 1918-1921 թվականներին, և ոչ էլ 1991 թ․ ի վեր, և ժամանակն է գոնե մեր կողմից ճանաչել այդ իրողությունը, և այլ հարթություն տեղափոխել կարգավորման բանակցությունները՝ Արցախն իսկապես դարձնելով դրանց իրավահավասար սուբյեկտ։ Մտահոգությունները, որ այդ դեպքում Ադրբեջանը կհրաժարվի բանակցություններից, և կգնա պատերազմի վերսկսման, արդարացի են, սակայն եթե մենք կարողանանք մեր գործողությունները համաձայնեցնել մյուս շահագրգիռ կողմերի հետ, դրա հավանականությունը նվազում է, ի վերջո պատերազմի վերսկսումն էլ Ադրբեջանին հաջողության հասնելու որևէ երաշխիք չի տալիս, այն կարող է նաև ուղիղ հակառակ արդյունք տալ, և հանգեցնել այդ երկրի ներսում անկառավարելի գործընթացների։
-Կառավարության ծրագրում սփյուռքի մասով, կարծես թե, կոնկրետությունն է բացակայում: Վերջում միայն ներկայացված է, որ ջանքեր է գործադրելու սփյուռքը ներկայացնող ներկայացուցչական կազմակերպություն ստեղծելու ուղղությամբ: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կազմակերպության մասին կարող է խոսք լինել, և եթե լինի նման մի բան, ի՞նչ գործառույթներ պետք է ունենա:
-Սփյուռքի հայության հետ հարաբերությունների բաժինը պարունակում է մի շարք դրական ուղերձներ, սակայն այնտեղ իսկապես բացակայում է կոնկրետությունը։ Այստեղ պետք է հասկանալ, որ հայկական սփյուռք շատ բարդ, բազմաշերտ և բազմատարր հասկացություն է, և նրա տարբեր տարրերի հետ էլ փոխգործակցության տարբեր մոտեցումներ են պահանջվում։ Այսօրվա սփյուռքահայության զգալի մասի համար, հայկականությունը էթնո-մշակույթային կատեգորիա է, նրանք սեփական շահերի կենտրոն են ընկալում առաջին հերթին այն երկրները, որոնցում ներկայումս բնակվում են, ուստի այս մասի հետ փոխգործակցությունը ևս պետք է լինի հիմնականում մշակույթային հարթության մեջ, առանց հավակնելու նրանց այս փուլում ներգրավելու քաղաքական գործընթացների մեջ։ Միևնույն ժամանակ, տառացիորեն ցանկացած սփյուռքյան համայնքում, կա նաև հայաստանակենտրոն շերտ, որը բնակվելով արտերկրում, սերտ կապերով կապված է Հայաստանի հետ, այն համարում է իր շահերի կենտրոնը (կամ առնվազն կենտրոններից մեկը), և փաստացի բազում տարբեր ձևերով ներգրավված է Հայաստանի կյանքում։
Կառավարության նպատակը պետք է լինի այդ ներգրավվածության ընդարձակումը և խորացումը՝ կլինի դա քաղաքացիություն ստանալու, սեփականություն ձեռք բերելու, ներդրումային և հանրային ծրագրերին մասնակցելու, թե լիարժեք հայրենադարձության միջոցով։ Այս նպատակով, պետք է իսկապես ստեղծել նաև մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին խելամիտ կերպով ազդել երկրում տարվող քաղաքականության վրա՝ համարժեք երկրի կյանքում իրենց ներդրմանը։
Դրա առաջին քայլը կարող էր լինել արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիներին համապետական ընտրություններում մասնակցելու հնարավորություն տալը՝ արտերկրում ՀՀ դեսպանական և հյուպատոսական հաստատությունների տարածքում։ Ավելի երկարաժամկետ հեռանակարում, կարելի է ստեղծել նաև արտերկրի հայության ներկայացուցչական կառույց, որը պարբերաբար գումարվում է Հայաստանում, և համահայկական հարցերում խորհրդակցական ձայնի իրավունք ունի։ Ավանդաբար, սա բախվել է ներկայացուցչության բանաձևը սահմանելու և իրացնելու բարդությանը, բայց ժամանակակից ցանցային հասարակության պայմաններում, այս խնդիրը ավելի լուծելի է դառնում, կան տարբեր հետաքրքիր առաջարկներ, և կարելի է ակնկալել, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում տարբեր կողմերի համար ընդունելի բանաձև կգտնվի, և սփյուռքահայության ներկայացուցչության հարցը կարող է լուծում ստանալ։ Ես շատ կուզեի, որ այս հարցում Կառավարությունը հետևողական լինի, սա Հայաստանի անվտանգության և զարգացման տեսակետից կարևորագույն լծակ է, որի արդյունավետ գործարկումը կարող է բերել երկարաժամկետ հիմնարար փոփոխությունների, և որից հրաժարվելու իրավունք մենք այլևս չունենք։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Քաղաքականություն
-
16:45 • 19.04.24 Ալիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
-
16:18 • 19.04.24 Ալիևն ապրիլի 22-ին կժամանի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու. Կրեմլ
Տնտեսություն
-
13:45 • 19.04.24 Լարսը փակ է բեռնատարների համար
-
09:20 • 18.04.24 Ֆրանսիան դարձել է ռուսական գազի հիմնական գնորդը ԵՄ երկրների շարքում
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Իրադարձային
-
16:31 • 19.04.24 Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN