Թբիլիսիում մի խումբ ադրբեջանցիներ պահանջում են ապամոնտաժել Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի արձանը (տեսանյութ)

14:42 • 08.02.19

Վրաստանի ադրբեջանցիները Թբիլիսիում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի հուշարձանի տեղադրման դեմ բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով արձանի ապամոնտաժումը: 


Ցույցը սկսվել է ժամը 14:00-ին:


Խորհրդարանի շենքի առաջ տեղադրվել են բարձրախոսներ, ելույթ են ունենում ակտիվիստներ ու հասարակական գործիչներ: Նրանք պարզել են վրացերեն և ադրբեջաներեն գրությամբ պաստառներ, որոնց վրա գրված է, թե «Արձանների արժանի են միայն հերոսները»:


Վրաստանի ադրբեջանցիներն Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանին անվանում են «անջատողական» և քննադատում Վրաստանի իշխանություններին նրա արձանը տեղադրելու թույլտվության համար:


Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 20-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղում տեղադրվել էր Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի նոր հուշարձանը: 1994 թ.-ին կառուցված հին հուշարձանը վնասվել էր, և գյուղի բարերարը՝ Միքայել Ավագյանի ազգականը, միջոցներ էր հատկացրել նոր հուշարձանի համար:

 

Տեսանյութերը Aliq Media-ի ֆեյսբուքյան էջից.

 

 

Թբիլիսիում մի խումբ ադրբեջանցիներ պահանջում են ապամոնտաժել Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի արձանը (տեսանյութ)