«Հանդիսատեսը բեմում կտեսնի միանգամայն այլ Սերգեյ Լազարևի». հայտնի երգիչը մեկնաբանել է «Եվրատեսիլ-2019»-ին իր մասնակցությունը (տեսանյութ)
Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևը «Ռոսսիյա 24» հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթում երկրորդ անգամ որպես մասնակից ներկայանալու որոշումը:
Նա հայտարարել է, որ կփորձի մրցույթում առավելագույնս արժանապատիվ ներկայացնել Ռուսաստանը:
Լազարևը խոստացել է, որ հանդիսատեսը բեմում կտեսնի միանգամայն այլ Սերգեյ Լազարևի, որի հետ դեռևս «ծանոթ չեն» Եվրոպայում:
««Եվրատեսիլ»-ի բեմում ինչ-որ լավ բան անելու հնարավորություն դեռևս կա: Ինձ հաջողություն մաղթեք»,-երկրպագուներին դիմել է երգիչը՝ ընդգծելով, որ, ինչպես և նախորդ անգամ, այս անգամ ևս նա մեծ աջակցության կարիք ունի:
Հիշեցնենք, որ Լազարևը «Եվրատեսիլ»-ում Ռուսաստանն առաջին անգամ ներկայացրել է 2016թ.՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:
Այս տարի մրցույթը կանցկացվի մայիսի 14-18-ը՝ Թել Ավիվում:










