Փարիզում հազարավոր իրանցիներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով իսլամական ռեժիմի փոփոխություն (լուսանկարներ)

17:36 • 09.02.19

Մի քանի հազար իրանցիներ («Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպության» աջակիցներ)  դուրս են եկել Փարիզի փողոցներ ու բողոքի ակցիա կազմակերպել՝ կոչ անելով հայրենիքում իշխանությունից հեռացնել արդեն 40 տարի երկիրը կառավարող իսլամական ռեժիմին:

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, ընդդիմադիր իրանցիների բողոքի ակցիային են մասնակցել նաև ֆրանսիացի քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ալժիրի նախկին վարչապետը, սիրիական ընդդիմության ներկայացուցիչը:

Ակցիայի մասնակիցները ծածանել են կազմակերպության հիմնադրի՝ Մասուդ Ռաջավիի և նրա կնոջ պատկերներով պաստառներ:

Ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովել են ֆրանսիացի ոստիկանները: