«Կոռուպցիայի, բռնաճնշումների, ահաբեկչության 40 տարի». Թրամփը պարսկերեն քննադատել է Իրանի իշխանություններին

12:17 • 12.02.19

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր պաշտոնական էջում պարսկերեն քննադատել է Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին:

Թրամփը նշել է, որ «իրանական ռեժիմը» ստեղծել է միայն «40 տարվա ձախողում», իսկ իրանցի ժողովուրդն արժանի է ավելի լուսավոր ապագայի:

«Կոռուպցիայի 40 տարի: Բռնաճնշումների 40 տարի: Ահաբեկչության 40 տարի: Իրանական ռեժիմը միայն «40 տարվա ձախողում» է ստեղծել», - գրել է ԱՄՆ նախագահը:

Թրամփն իր գրառումն արել է նաև անգլերեն՝ կից հրապարակելով գրառման անգլերեն թարգմանությունը ներառող նկար: 

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ էր արել խստացնել Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները՝ Իրանի կողմից նոր հրթիռների ստեղծման պատճառով: