Ցմահ դատապարտյալը հացադուլ է հայտարարել, նա պահանջում է հանդիպում Արտակ Զեյնալյան հետ. ՔԿՎ

13:53 • 14.02.19

Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը հացադուլ է հայտարարել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Արմեն Տեր-Սահակյանը ցանկանում է ընդունելություն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ: Միայն դա»,-ասաց նա:

Հարցին, թե արդեն որևէ արձագանք կա՞ Արդարադատության նախարարությունից, նա պատասխանեց` առայժմ ոչ:

Նոնա Նավիկյանը նշեց նաև, որ փետրվարի 12-ից հացադուլ հայտարարած Արմեն Խաչիկյանը դեռ չի դադարեցրել հացադուլը` պահանջելով գործի վերանայում: