«Հայաստանն ու Ադրբեջանն արցախյան հիմնախնդրի լուծում են պատրաստում. ամեն ինչ հանգեցնելու է խաղաղության կամ պատերազմի». lenta.ru
Ռուսական «Լենտա.ռու» կայքը ծավալուն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, մասնավորապես՝ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այս հարցում նկատվող ակտիվությանը:
Հոդվածագիր Էլեն Բաբայանը նշում է, որ Երևանն ու Բաքուն ԼՂ ճակատագրի հարցով գաղտնի բանակցություններ են սկսել: Ներկայացնելով բազմամյա հակամարտության պատմությունը՝ հեղինակը նկատում է, որ վերջին շրջանում շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է, իսկ կողմերի ագրեսիվ հռետորաբանությունն ավելի մեղմ է դարձել:
«Չի բացառվում, որ կողմերից մեկը համոզիչ փաստարկներ ունի, կամ էլ ինչ-որ մեկը որոշել է զիջումների գնալ: Իսկ միգուցե կողմերը վերջապես հասունացել են մեկընդմիշտ հակամարտությանը լուծում տալու համար, քանի դեռ Կովկասում հերթական պատերազմը չի սկսվել»,-նշում է Բաբայանը՝ հաջորդիվ փորձելով հասկանալ, թե նման բարդ ու պայթյունավտանգ հարցում բանակցող կողմերը որ հարցում կարող են ընդհանուր հայտարարի գալ:
Հեղինակը գրում է, որ ՀՀ-ում իշխանափոխությունից ու երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, Բաքվի հայտարարությունների տոնն ու բովանդակությունը զգալի փոփոխություններ են կրել:
«Սակայն, թե ինչ է կատարվում բանակցային սեղանի շուրջ, կարելի է միայն ենթադրել: Այնուամենայնիվ, պարզից էլ պարզ է, որ փակ դռների հետևում ինչ-որ նոր բան է քննարկվում. մի բան, որը հետաքրքրել է երկու կողմին էլ ու ամենայն հավանականությամբ կարող է մոտեցնել հակամարտության հանգուցալուծումը: Անուղղակի նախանշանների վրա հիմնվելով՝ արդեն կարելի է որոշ ենթադրություններ անել: Դրանցից ամենակարևորը հետևյալն է. «Մադրիդյան սկզբունքները» հեռացված են օրակարգից, կամ էլ դրանք լրջորեն մշակվել են»,- շարունակում է Բաբայանը՝ բացատրելով «Մադրիդյան սկզբունքների» էությունը:
Հոդվածագիրը նշում է, որ նոր սկզբունքները, որոնցով առաջնորդվում են բանակցողները, մշակված են ոչ թե միջնորդների կողմից, այլ անմիջապես հակամարտության կողմերի:
Որպես գրվածի ապացույց՝ Բաբայանը ներկայացնում է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետևյալ հայտարարությունը. «Փարիզում և Դավոսում կայացած մեր հանդիպումները բավականին առարկայական էին: Այդ հանդիպումների հիման վրա մենք սկսում ենք միջնորդների հետ բանակցություններ»:
«Այլ կերպ ասած՝ Բաքուն և Երևանը նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել, ինչը բանակցային գործընթացում խորհրդանշական պահ է: Բայց կա ևս մի հանգամանք, որը նույն բանն է վկայում: Նախորդ տարի Ալիևի հետ Դուշանբեում կայացած հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ինքը շփման մեջ է Բաքվի հետ:
«Ադրբեջանի իշխանությունների հետ հուսալի և օպերատիվ կապ է հաստատվել: Անհրաժեշտության դեպքում տեղեկությունը կես ժամվա ընթացքում կհասնի Ադրբեջանի նախագահին»,-հայտարարել էր ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ կապը երկկողմ է: Մինչդեռ նախկինում Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսպիսի կապ չի եղել, ու կողմերը շփվել են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով: Հավանաբար, երկու երկրներն ի վերջո հանգել են այն տեսակետին, որ միջնորդներին հարկավոր է ասպարեզից հեռացնել ու ամեն ինչ ինքնուրույն անել»,-ենթադրում է հեղինակը:
Վերադառնալով այն կարևոր հարցին, թե դռնփակ քննարկումների արդյունքում ինչ հանգուցալուծում կարող է ստանալ ղարաբաղյան հիմնախնդիրը՝ հոդվածագիրը նկատում է, որ հարցն այնքան զգայուն է թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների համար, որ լուծման տարբերակները խիստ սահմանափակ են, և նույնիսկ փոխադարձ զիջումների գաղափարը, որը բանակցային գործընթացի հիմնաքարն է, ենթարկվում է կոշտ քննադատության ու ընդունելի չէ երկու երկրում էլ:
Բաքվում չեն հոգնում կրկնել, որ ԼՂ անկախությունն անընդունելի է և որ բանակցությունների նպատակն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է: Մինչդեռ Երևանում ոչ մի դեպքում չեն համաձայնի նրան, որ Ղարաբաղը կամ էլ դրա անվտանգության գոտին (ազատագրված շրջաններից 5-ը) ներառվեն Ադրբեջանի կազմում:
Բաբայանը նկատում է, որ ՀՀ ցանկացած իշխանություն, որն այդ մասին գեթ ակնարկով հանդես կգա, 24 ժամում կհեռացվի:
«Բանակցային գործընթացում դրական տեղաշարժերը կարող են նշանակել, որ ԼՂ անկախությունը, ինչպես նաև այն Ադրբեջանի կազմում ներառելը հանված են քննարկման օրակարգից: Բայց այս դեպքում տեսականորեն մնում է միայն մեկ հնարավոր տարբերակ՝ տարածքի համատեղ կառավարում՝ սահմանափակ կոնֆեդերացիայի կամ ընդհանուր էքսկլավի պես մի բան: Եվ եթե ենթադրենք, որ փոխադարձ հռետորաբանության հանկարծակի «մեղմումն» ուղիղ համեմատական է բանակցային օրակարգի նորարարություններին, ապա նման տարբերակը միանգամայն հավանական է»,- գրում է Բաբայանը՝ միևնույն ժամանակ խորհուրդ տալով չմոռանալ, որ դիվանագիտությունը միշտ էլ երկակի հատակ ունի, իսկ դա, իր հերթին, հղի է անսպասելի հետևանքներով:
Հեղինակի կարծիքով՝ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» սկզբունքը շարունակում է արդիական մնալ:
«Եթե դիվանագիտական հարթակում խոսքն իսկապես էքսկլավի ստեղծման մասին է, ապա այստեղ կա երկու կարևոր պահ՝ արդյոք ՀՀ և Ադրբեջանի իշխանությունները կկարողանա՞ն լիարժեք փոխհամաձայնության գալ մանրուքներում և արդյոք երկու երկրների քաղաքացիները կկարողանա՞ն ընդունել իրենց համար միանգամայն նոր իրականաությունը»,-նշում է Բաբայանը:
Հեղինակն իր վերլուծությունը եզրափակել է այն մտքով, որ լավատեսությունը մեծ սպասումներ է ծնում, սակայն դրանք, իրենց հերթին, կարող են հանգեցնել մեծ հիասթափության:
«Հասկանալի է, որ վաղը հայերը չեն համաձայնի Ադրբեջանի պայմաններին, ինչպես և ադրբեջանցիները նրանց ողջունող քայլի չեն գնա: Հակամարտության լուծումը փոխզիջումների հարթության ու զիջման գնալու պատրաստակամության մեջ է: Կամ այդպես կլինի, կամ էլ վաղ, թե ուշ ղարաբաղյան լռությունը կպայթի նոր կռվով»,-եզրափակում է Բաբայանը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Իրավունք 13:32 • 29/04 Մարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազ Վարդապետյանը նշեց՝ սպասում են, թե ինչ դիրքորոշում կհայտնի ՍԴ-ն, որ հասկանան՝ կարո՞ղ են արդյոք երեք նախկին պաշտոնատար անձի հետ կապված արարքը վերաորակել, սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները բերել պաշտոնական հանցագործությունների տիրույթ։
-
Քաղաքականություն 11:18 • 29/04 Միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպան Հայաստանը, աշխարհագրական դիրքով պայմանավորված, պատմական և գործնականում այնքան շատ կապեր ունի Ռուսաստանի հետ, որ միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռո
-
Իրադարձային 21:12 • 28/04 Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա. Փրկարար ծառայությունը՝ Վերին Խոտանանի մոտակայքում տեղի ունեցած վթարի վերաբերյալ Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 26-րդ կմ-ին ՀՀ-ից ԻԻՀ ուղևորվող Scania մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հ. Կ. Ա. Բ. և 22 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մետր գլորվել մոտակա ձորակը. ավտոբուսի մոտ հայտնաբերվել է երկու դի:
-
Իրավունք 11:28 • 29/04 Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը ներակայցնելիս այս մասին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
-
Իրադարձային 12:39 • 29/04 Դատախազություն ճշտող հարցում ենք ուղարկում, ասում եք՝ պատասխանել ենք, տպավորություն է՝ կամ մենք հիմար ենք, կամ մեզ այդպիսինի տեղ եք դնում․ Թորոսյանը՝ գլխավոր դատախազին Թորոսյանը նաև նշեց, որ ձերբակալությունների ցուցանիշը 2017-2018 թվականների նկատմամբ աճել է 8-9 անգամ։ «Արդյո՞ք ողջամիտ կասկած չի առաջանում, որ դրանք օգտագործվել են խոստովանական ցուցմունք կորզելու համար և դրանից հետո են բաց թողնվել մարդիկ»,- հարցրեց Թորոսյանը։
-
Իրադարձային 13:59 • 29/04 Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Դանիելյանը նշեց, որ Տավուշում մարդկանց անհանգստությունը նաև այն է, որ ադրբեջանական սահմանապահ զորքերը ընդամենը անունով են սահմանապահ, և որ այնտեղ կանգնելու է ադրբեջանական բանակը։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրավունք 14:51 • 28/04 ԱՄՆ-ն փորձում է կանխել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերի հրապարակումը Միացյալ Նահանգները դիվանագիտական ջանքեր է գործադրում, որ թույլ չտա Միջազգային քրեական դատարանին ձերբակալության օրդեր տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և իսրայելցի այլ պաշտոնյաների դեմ:
-
Իրադարձային 10:46 • 28/04 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, իսկ Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, հայտնել է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիաի գրավոր հարցմանը։ «Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի կամրջի
-
Ժամանց 13:03 • 28/04 Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ) Հանդիպումը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը ներում է շնորհել 11 հոգու և մեղմացրել ևս հինգի պատիժը, որոնք դատապարտվել են թմրամիջոցների հետ կապված ոչ բռնի հանցագործությունների համար:
-
Իրադարձային 13:45 • 28/04 Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին (լուսանկարներ) Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում երեկ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզա
-
Իրադարձային 21:12 • 28/04 Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա. Փրկարար ծառայությունը՝ Վերին Խոտանանի մոտակայքում տեղի ունեցած վթարի վերաբերյալ Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 26-րդ կմ-ին ՀՀ-ից ԻԻՀ ուղևորվող Scania մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Հ. Կ. Ա. Բ. և 22 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մետր գլորվել մոտակա ձորակը. ավտոբուսի մոտ հայտնաբերվել է երկու դի:
-
Իրադարձային 10:19 • 28/04 Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը 351 թվականի մայիսի 7-ին երկնակամարում հայտնվեց Տիրոջ լուսավոր Խաչը՝ ձգվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Այս հրաշալի իրադարձության մասին Կյուրեղ Երուսաղեմցին գրում է Կոստանդին կայսերը, թե ինչպես է աստվածային Խաչը շքեղ ու լուսավոր փայլել երկնքում ու դարձել հարյուրավոր մարդկանց դարձի...
-
Քաղաքականություն 15:46 • 28/04 ԱՄՆ-ն միակ երկիրն է, որը կարող է թույլ չտալ Իսրայելին անել դա. Աբբասը՝ «կանխատեսել է» Պաղեստինի ժողովրդի պատմության «ամենամեծ աղետը» Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կիրակի հայտարարել է, որ միայն Միացյալ Նահանգները կարող է կանգնեցնել Իսրայելի հարձակումը Գազայի սահմանամերձ Ռաֆահ քաղաքի վրա՝ հավելելով, որ հարձակումը, որը նա ակնկալում է օրերի ընթացքում, կարող է ստիպել պաղեստինցի բնակչության մեծ մասին լքել անկլավը:
-
Ժամանց 13:23 • 28/04 «Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Ոսկյա ժամացույցը, որը պատկանում էր անցյալ դարասկզբին խորտակված «Տիտանիկ» նավի ամենահարուստ ուղևորին՝ Ջոն Ջեյքոբ Ասթորին, Մեծ Բրիտանիայում աճուրդում վաճառվել է ռեկորդային գրեթե 1,5 միլիոն դոլարով, հաղորդո
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
Սպորտ
-
10:03 • 29.04.24 ՊՍԺ-ն ժամանակից շուտ հռչակվել է Ֆրանսիայի չեմպիոն
-
09:36 • 29.04.24 Նարեկ Մանասյանը` բռնցքամարտի ԵԱ-ի արծաթե մեդալակիր
Մամուլի տեսություն
-
10:59 • 27.04.24 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․ «Հրապարակ»
-
10:57 • 27.04.24 Ցնցուղի պատմությունից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է․ «Հրապարակ»
Իրադարձային
-
15:00 • 29.04.24 Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան
-
14:43 • 29.04.24 Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել
Մշակույթ
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Ժամանց
-
21:55 • 25.04.24 Ինչպես դիտել հայկական արտադրության բացառիկ ֆիլմերը Armflix-ում