Վերադառնալ կիսանախագահական համակարգին, անցկացնել նախագահական նոր ընտրություններ, արմատապես փոխել Ընտրական օրենսգիրքը. ՀԱԿ առաջարկները՝ կառավարությանը
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի վերաբերյալ, նշելով, որ այն պարունակում է արժեքավոր դիտարկումներ արդյունավետ կառավարման սկզբունքների մասին:
ՀԱԿ հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ծրագիրը ներկայացնում է առաջիկա հինգ տարիներին պետական կառավարման տարբեր բնագավառներում լուծման ենթակա խնդիրների բավականին համապարփակ շրջանակ։ Այն նաեւ պարունակում է արժեքավոր դիտարկումներ արդյունավետ կառավարման այնպիսի սկզբունքների մասին, ինչպիսիք են ներառականությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, կարգավորումների պարզեցումը եւ այլն։ Հռչակվում է անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ, արտահանման վրա հիմնված, արդար մրցակցային եւ մասնակցային տնտեսության եւ ներդրումային նպաստավոր միջավայրի ստեղծման անհրաժեշտությունը, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաները տնտեսության եւ ռազմարդյունաբերության լոկոմոտիվ դարձնելու ռազմավարությունը, ներկայացված են երկրի զարգացման բազմաթիվ այլ հավակնոտ ծրագրային նպատակներ։
Նոր իրավիճակի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ թեև ավարտվել է քսանամյա կոշտ ավտորիտարիզմի քաղաքական իշխանության ժամանակաշրջանը, սակայն դեռևս պահպանվում է դրա ստեղծած համակարգի հսկայական ազդեցությունը երկրի քաղաքական, տնտեսական և պետական ու հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառների վրա: Ուստի, առաջիկա տարիները պետք է դառնան մի կողմից փաստացի դեռևս գոյություն ունեցող արատավոր համակարգի ապամոնտաժման և Սահմանադրական կարգի վերականգնման, մյուս կողմից` ապագա զարգացող, ժողովրդավարական, միջազգային հարաբերություններում ամուր մրցակցային դիրքեր ունեցող Հայաստանի հիմքերի ստեղծման տարիներ:
Առկա իրողությունների թելադրանքով, առաջիկա հինգ տարիների համար Հայ Ազգային Կոնգրեսը առաջնային է համարում արմատական լուծումները հետևյալ ուղղություններով.
1. Հայաստանի հասարակական-քաղաքական համակարգի վերափոխում
ա) Մեկ տարվա ընթացքում իրականացնել Սահմանադրական հանրաքվե` վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին: Նոր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել հանրապետության Նախագահի ընտրություններ:
բ) Արմատապես փոխել Ընտրական օրենսգիրքը՝ անցում կատարելով, մասնավորապես, 100 տոկոս համամասնական ընտրակարգի /տե՛ս նաև Կոնգրեսի 04․06․2018 և 23․07․2018 հայտարարությունները/։
գ) Քաղաքական կուսակցություններն ու քաղաքացիական հասարակությունը դիտարկելով որպես ժողովրդավարության և իրավական պետության գլխավոր պատվար, ինչպես նաև պետական կառավարման կադրային դարբնոց, հատուկ քաղաքականություն իրականացնել դրանք առողջացնելու և զարգացնելու ուղղությամբ, մասնավորապես.
- Ընդունել «Կուսակցությունների մասին» նոր օրենք, տնտեսական և կառավարման բարեփոխումների առաջխաղացմանը զուգահեռ աստիճանաբար ներդնել կուսակցությունների ֆինանսավորման խնդրի լուծման նոր հայեցակարգ՝ պետական ֆինանսավորումից անցում կատարելով հասարակական ֆինանսավորման, կիրառելով կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման Հունգարիայի և Գերմանիայի փորձը: Ըստ այդմ, օրենսդրորեն նախատեսել, որ օրենքով սահմանված ԱԱՀ-ի դրույքաչափի 0.25 տոկոսի չափով հաշվարկված հարկի գումարը տնտեսվարող սուբյեկտները փոխանցում են իրենց նախընտրած կուսակցություններին և հ/կ-ներին, իսկ ֆիզիկական անձանց նվիրատվությունները եկամտահարկի հաշվարկման առումով համարվում են ծախս։
- Հիմնավորապես վերանայել արհմիությունների ձևավորումն ու գործունեությունը կարգավորող առկա օրենսդրական դաշտը, ստեղծել առավելագույն պայմաններ իրական, կենսունակ արհմիությունների զարգացման համար։
դ) Գործարկել հանրային հեռարձակման համար նոր թվային հաճախականությունները, եւ դրանք տրամադրել բոլոր հիմնական քաղաքական եւ հասարակական ուղղությունների դիմողներին։
2. Մրցակցային, ազատական տնտեսության հիմքերի վերականգնում
Այս խնդրի լուծումը կապահովվի հետևյալ պայմանների և առաջնահերթ կոնկրետ քայլերի կատարման դեպքում`
ա) Արմատախիլ անել կոռուպցիան
- Կիրառել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հետադարձ ուժով` սկսած 1991 թվականից, եւ պետբյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռք բերված միջոցները (իրագործումը դիտել անցումային արդարադատության կոնտեքստում)։
- Հիմնավորապես վերանայել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և պետական այլ ծառայողների եկամուտների հայտարարագրման համակարգը` կիրառելով միջազգային պրակտիկայում լայնորեն տարածված` հայտարարագրված եկամուտների և իրական ունեցվածքի համեմատական վերլուծության չափորոշիչները:
- Բացառել պետական մարմիններում արտաբյուջետային միջոցների ձևավորումն ու օգտագործումը։
- Հստակ տարանջատել իշխանությունն ու խոշոր գործարարությունը: Օրենսդրորեն սահմանել, որ պետական պաշտոն ստացած խոշոր ձեռնարկատիրոջ բիզնեսը հանձնվում է պետական կառավարման,
- Պետական եկամուտների աճին զուգահեռ, բարձրացնել դատավորների, դատախազների, ոստիկանության և հարկային ու մաքսային ծառայողների աշխատավարձերը։
- ՀՀ ողջ օրենսդրությունը մաքրել կոռուպցիոն ռիսկեր պարունակող բարդ և խճճող ձևակերպումներից` գործարար համայնքն ու քաղաքացուն ազատելով օրենսդրական թակարդներից: Այսուհետ բոլոր օրենքները, կառավարության որոշումներն ու այլ իրավական ակտերը ընդունել միայն կոռուպցիոն ռիսկերի բացակայության վերաբերյալ փորձագիտական եզրակացության առկայությամբ:
բ) Վերացնել ոչ բնական մենաշնորհները, երաշխավորել մրցակցային հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար
- Ընդունել հակամենաշնորհային քաղաքականության նոր օրենսդրություն, վերանայել և ընդլայնել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները։
- Տնտեսական գործունեության ցանկացած ոլորտում որեւէ ընկերության մասնաբաժինը, բացառությամբ բնական մենաշնորհների, սահմանափակել շուկայի 33.33%-ի չափով: Սահամանափակումը պարտադիր կիրառել լայն սպառման ապրանքների շուկաների համար, իսկ այլ շուկաների վրա տարածել օրենքով:
- Պետական բյուջե մուտքագրել ոչ թե մենաշնորհային հասույթի 2 տոկոսը, այլ 10 և ավելի բարձր տոկոսը՝ այն հաշվով, որպեսզի գանձվի ստացված մենաշնորհային շահույթի 50-95 տոկոսը։ Վերացնել 300 մլն դրամի տուգանքի շեմը։
- Օրենսդրորեն հստակ տարանջատել մեծածախ և մանրածախ առևտուրը` որպես գործունեության առանձին տեսակներ, արգելելով որևէ տնտեսվարողի կողմից դրանց միաժամանակյա գործածումը:
- Խստորեն կանոնակարգել սուպերմարկետների գործունեությունը։ Յուրաքանչյուր ծրագրային ժամանակահատվածի համար սահմանել դրանց ցանցային կետերի ստեղծման նորմատիվներ, առաջ քաշել որոշակի վայրերում դրանց տեղադրման պահանջներ։ Մինչև օրենսդրական նոր պահանջների սահմանումը ստեղծված սուպերմարկետների համար նախատեսել երեկոյան ժամերի աշխատանքի սահմանափակումներ: Դրա հետ մեկտեղ՝ փոքր խանութների կենսագործունեությունն ապահովելու համար, խոշոր քաղաքներում պարբերաբար անցկացնել պարենամթերքի վաճառքի մոբիլ տոնավաճառներ՝ հարկումների կամ պարտադիր վճարումների ցածր մակարդակով։
- Պետական գնումների մասին ՀՀ օրենսդրությունը լրամշակել այն հաշվով, որպեսզի գնումների գործարքների զգալի մասը իրականացվի ՓՄՁ-երի և գյուղացիական տնտեսությունների միջոցով։ Պետական գնումների համակարգը դուրս բերել ֆինանսների նախարարության ենթակայությունից։
- Մշակել հակադեմպինգային օրենսդրություն, որով, մասնավորապես, "ինքնարժեք+ողջամիտ շահույթ" սկզբունքի կիրառմամբ կբացառվի "գնային պատերազմը" տնտեսվարողների միջև:
գ) Վարել գործարարության խրախուսման քաղաքականություն, սահմանափակել պետության միջամտությունը բիզնեսին, ձևավորել բարենպաստ միջավայր ներդրումների համար
- Անհրաժեշտ է վերանայել գործարարության նկատմամբ վերաբերմունքի փիլիսոփայությունը. այն պետք է դիտարկվի ոչ միայն որպես պետական եկամուտների ապահովման աղբյուր, այլ նախևառաջ` որպես երկրի զարգացման ու հզորացման, քաղաքացիների բարեկեցության ապահովման գլխավոր գործոն։
- Հարկային ռեժիմը պետք է կայուն լինի յուրաքանչյուր երեք տարվա կտրվածքով: Բացառել այդ ժամանակահատվածում հարկային վճարումների ավելացում, կամ հարկային ռեժիմի ծանրացում նախատեող օրենսդրական փոփոխությունները։
- Կիրառել բիզնես-պետություն հարաբերություններում փոխադարձ վստահության վրա հիմնված հարկային վարչարարություն` "չխանգարել" սկզբունքով: Հարկային վարչարարությունը պետք է նպատակաուղղված լինի ոչ այնքան ֆիսկալ արդյունքների, որքան սահմանված խաղի կանոնները բոլորի կողմից պահպանելու երաշխավորմանը: Վերացնել հարկային պլանային ստուգումների պրակտիկան, դրանք կատարել միայն ուսումնասիրությունների արդյունքում և օպերատիվ տվյալների հիման վրա ձեռք բերված` էական խախտումների վերաբերյալ տեղեկատվության առկայության պարագայում: Տնտեսվարողներին տալ արձանագրված տուգանքները տարաժամկետ վճարելու հնարավորություն: Նորաստեղծ բիզնեսի կողմից թույլ տրված առաջին խախտումները դիտարկել որպես թերություն` սահմանափակվելով զգուշացումներով:
- Լիովին պարզեցնել հարկային եւ մաքսային համակարգը, հարկատեսակների թիվը 15-ից իջեցնել 6-ի (շահութահարկ, եկամտահարկ, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ, տեղական հարկ, ինչպես նաեւ մաքսատուրք): Շրջանառության հարկը կիրառել միայն որպես փոխարինող հարկ:
- Նախատեսել Ավելացված արժեքի հարկի աստիճանական` պետական եկամուտների աճին համամասնորեն, իջեցում մինչև 15 տոկոս: Սահմանել, որ արտահանվող ապրանքների և ծառայությունների համար վճարված ԱԱՀ-ի` պետության կողմից վերադարձի ուշացումը ենթակա է տուգանքի: ԱԱՀ-ի հաշվարկումն ու վճարումը կախվածության մեջ դնել ոչ թե ապրանքների ներկրման փաստից, այլ գործունեության արդյունքներից: Սպասարկման ծառայությունները ազատել ԱԱՀ-ից, նրանց համար սահմանելով հարկման այլ կարգ:
- Մաքսային հսկիչ գները սահմանել նվազագույն սակագնով:
- Բացառել տնտեսվարողներին շրջանառու միջոցներից զրկող գերավճարների գանձման պրակտիկան:
- Անհետաձգելի խնդիր համարել պետության վերահսկողությամբ 5-10 մեծածախ գյուղատնտեսական շուկաների ստեղծման ծրագիրը:
- Առնվազն 10 անգամ կրճատել գործունեության թույլտվություն ստանալու տեսակների ցանկը։
- Ներդրումների խրախուսման նպատակով, 1-5 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրում կատարած ընկերություններին 2 տարով, իսկ 5 միլիոնից ավելի ներդրում կատարածներին՝ 5 տարով ազատել շահութահարկից: Վերաներդրվող շահույթը նույնպես ազատել շահութահարկից: Ինովացիոն բիզնեսը ազատել շահութահարկից առաջին 2 տարիների համար, հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով։
- Գյուղատնտեսական բոլոր ռեգիոններում ձևավորել 20 տոկոս պետական մասնակցությամբ գյուղատնտեսության սպասարկման ագրոկայաններ (ներառյալ մեքենա-տրանսպորտային պարկը)` հետագայում պետական բաժնեմասը վաճառելու և գյուղացիական կոպերատիվներ հիմնելու նպատակով:
դ) Էապես կրճատել ստվերային տնտեսությունը
- Ստվերային տնտեսության կրճատման գլխավոր պայմանը` գույքի և եկամուտների հայտարարագրման համընդհանուր համակարգի ներդրումն է: Ստվերի դեմ պայքարից զատ, այդ համակարգն ապահովում է եկամուտների հարկման արդարությունը և նպաստում է լարվածության մեղմմանը` սոցիալական ծայրահեղ բևեռացվածության պայմաններում: Միևնույն ժամանակ, մինչև եկամուտների հայտարարագրման համընդհանուր համակարգի ներդրումը, անհրաժեշտ է եկամտահարկի հարկման բազան նվազեցնել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
- Առաջիկա երեք տարիներին հասնել Հարկեր/ՀՆԱ 23 տոկոսի, իսկ հինգ տարվա կտրվածքով՝ մինչև 25 տոկոսի հարաբերակցությանը։
ե) Վարել արտահանման խրախուսման հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն
- Ստեղծել արտահանման զարգացման նախարարություն, որի գլխավոր խնդիրները կլինեն համաշխարհային տնտեսության զարգացման միտումների վերլուծությունը, տեղական արտադրանքի իրացման շուկաների ուսումնասիրությունը, խորհրդատվությունների տրամադրումը, արտահանման խթանման օրենսդրական նախագծերի մշակումը:
- Ձևավորել արտաքին առևտրի և ներդրումների պետական բանկ` արտահանման վրա հիմնված արտադրությունները և Հայաստանում երկարաժամկետ ներդրումները վարկավորելու գործառույթով:
- Վարել դրամավարկային այնպիսի քաղաքականություն, որը բացառում է դրամի արհեստական արժեւորումը եւ ուղղված է արտահանման խրախուսմանը:
զ) Ռազմավարական հեռանկարային ծրագրեր
Մենք իրագործելի խնդիր ենք համարում ռազմավարական չորս ուղղությունների զարգացումը, այդ թվում․
ա) Նկատի ունենալով Հայաստանում քիմիական արդյունաբերության առկա տեխնիկական հզորությունները, գիտական և կադրային կարողությունները, Նաիրիտի, Վանաձորի քիմմանրաթելերի և Երևանի քիմռեակտիվների գործարանների հետ կապված խնդիրները, մշակել պետության մասնակցությամբ ներդրումային ծրագիր` այդ բազայի հիման վրա գազի հումքով պլաստմասե առարկաների և պարարտանյութերի արտադրություն զարգացնելու համար։
բ) Հաշվի առնելով Հայաստանի էներգակախվածության հաղթահարման կենսական նշանակությունը, վարել այլընտրանքային էներգետիկայի զարգացման քաղաքականություն՝ հիմնված արևային, հողմային և ստորգետնյա ջրային ռեսուրսների էներգետիկ հզորությունների վրա: Նպատակ դնել վերականգնվող էներգառեսուրսների հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը ավելացնել տարեկան 4 տոկոսային կետով։
գ) Կազմել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարական ծրագիր`շեշտը դնելով բարձր տեխնոլոգիաների մասնագետների պատրաստման կրթական ծրագրերի վրա` մտավոր սեփականությունը դիտարկելով որպես ազգային հարստություն։
դ) Տուրիզմը դիտարկել ռազմավարական զարգացման ուղղություն և այդ նպատակով՝
- Հարկային գործիքների կիրառմամբ էապես կրճատել Զվարթնոց օդանավակայանի կողմից մատուցվող սպասարկման ծախսերը` ավիափոխադրումների ծառայությունների արժեքը էապես նվազեցնելու նպատակով։
- Առաջիկա 10-15 տարիներին հյուրանոցների կառուցումը ազատել հարկերից, իսկ գործունեության առաջին 5 տարիների համար սահմանել նվազագույն հարկեր։
- Նախկին տեսքով վերականգնել քանդված պատմական հուշարձանները, ինչպես օրինակ` Զվարթնոցի տաճարը, Ամբերդը, Արտաշատի արքայական պալատն ու թատրոնի շենքը և այլն։
- Վերականգնել Երևանի, Գյումրու, Գորիսի և մյուս բնակավայրերի հին թաղամասերը։
- Ձևավորել տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ մյուս ենթակառուցվածքները։
3. Դատաիրավական համակագի վերափոխում, արդարության հաստատում
ա) Որպես առաջնային քայլ դատական համակարգը պետք է մաքրել, ազատել դատավորի բարձր կոչումը վարկաբեկած, կոռումպացված ու կամակատար դատական կադրերից: Շինծու ու կեղծ մեղադրանքներով անմեղ անձանց կալանավորած ու դատապարտած, ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները գիտակցաբար ու միտումնավոր ոտնահարած բոլոր դատավորները, օրենքով սահմանված կարգով, ոչ միայն պետք է հետ կանչվեն իրենց զբաղեցրած պաշտոններից, այլեւ պատասխան տան դատարանի առաջ:
բ) Անցումային արդարադատության կիրառում․ ստեղծել Արդարության վերականգնման միջգերատեսչական հանձնաժողով, որում կընդգրկվեն ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, դատախազության, արդարադատության նախարարության, ոստիկանության, ԱԱԾ-ի, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը պետք է` ա) վեր հանի մարտիմեկյան ոճրագործության ընթացքում քաղաքացիների ազատությունների և իրավունքների ոտնահարման բոլոր փաստերը, բ) պարզի և հաշվառի տուժողների շրջանակը, գ) առաջարկի անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ և ձեռնարկի կոնկրետ քայլեր քաղաքացիների իրավունքների վերականգնման ուղղությամբ: Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները կվերականգնվեն աշխատանքում, հնարավորություն կստանան վերականգնելու սեփականության և բիզնեսի նկատմամբ իրավունքները, կամ կստանան համարժեք փոխհատուցում` կրած զրկանքների դիմաց:
Ի հավելումն ասվածի, մեր հասարակության և նոր կառավարության ուշադրությունն ենք հրավիրում կառավարման տարբեր բնագավառներում բարեփոխումներ իրականացնելու Հայ Ազգային Կոնգրեսի ամփոփ ծրագրերին, որոնց ավելի մանրամասն ծանոթանալու համար կարդացեք www.anc.am կայքում տեղադրված փաստաթղթերը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:26 • 26/04 ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածը
-
Իրադարձային 20:21 • 26/04 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր:
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Քաղաքականություն 16:13 • 26/04 Եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ՝ միաժամանակ աջակցելով Ռուսաստանին։
-
Իրադարձային 16:31 • 26/04 Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան «Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:26 • 26/04 ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածը
-
Իրադարձային 20:21 • 26/04 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը Քննարկվել են բնակարանային ապահովման ծրագրին մասնակից շահառուների թվին, նրանց ներկայիս բաշխվածությանը, աջակցության պայմաններին և ծրագրի փուլային եղանակով իրականացման ժամկետներին առնչվող հարցեր:
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Քաղաքականություն 16:13 • 26/04 Եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ՝ միաժամանակ աջակցելով Ռուսաստանին։
-
Իրադարձային 16:31 • 26/04 Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան «Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 16:21 • 21/04 Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Հանրապետության տարածքում ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Իրավունք
-
20:42 • 26.04.24 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել