«Վիլլեմ II»-ը պարտվել է. Օզբիլիսը մասնակցել է հանդիպմանը

10:20 • 17.02.19

Հոլանդիայի առաջնության 22-րդ տուրում «Վիլլեմ II»-ը մրցակցի հարկի տակ պարտվել է «Վիտեսին»:

Տանտերերը գոլառատ խաղում հաղթել են 3:2 հաշվով:

Հանդիպմանը «Վիլլեմ II»-ի կազմում մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Մեր ընտրանու խաղացողը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից ու մասնակցել է ամբողջ խաղին:

Այս հանդիպումից հետո Օզբիլիսն ու թիմակիցները 25 միավորով 11-րդ հորիզոնականում են: