Իրանում չեն ցուցադրել «Բավարիա»-«Աուգսբուրգ» խաղը կին մրցավարի պատճառով

11:33 • 17.02.19

Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում «Բավարիան» հյուրւնկալվելիս հաղթել է «Աուգսբուրգին» 3:2 հաշվով:

Հանդիպումը սպասարկել է կին-մրցավար Բիբիանա Շտայնհաուսը, որը կանոնավոր կերպով աշխատում է Բունդեսլիգայի խաղերում: Այդուհանդերձ, հենց Շտայնհաուսի պատճառով Իրանի պետական հեռուստաընկերության եթերում հանդիպման հեռարձակումը չեղարկվել է:

Բանն այն է, որ Բիբիանան, ինչպես բոլոր մրցավարները, կրել է շորտ:

 

Նշենք` «Բավարիան» 2 միավորով է զիջում «Բորուսիային», բայց Լյուսեն Ֆավրի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել: