Մաուրո Գևգեոզյանն արգենտինական «Թեմփերլեյ» վերադառնալուց հետո առաջին գոլն է խփել (տեսանյութ)
Արգենտինայի երկրորդ դիվիզիոնի առաջնության 16-րդ տուրում «Թեմփերլեյը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Բրուն դե Ադրոգեին» թիմին:
«Թեմփերլեյի» կազմում հանդիպմանը մասնակցել է ուրուգվահայ հարձակվող Մաուրո Գևգեոզյանը` փոխարինման մտնելով 57-րդ րոպեին:
Հանդիպման միակ ու հաղթական գնդակը հեղինակել է հենց Գևգեոզյանը` 90+5-րդ րոպեին անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը:
Այս հաղթանակի շնորհիվ «Թեմփերլեյն» իր միավորների թիվը հասցրել է 22-ի և բարձրացել է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:
Նշենք` Գևգեոզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում է հեռացել «Խիմնասիայից» և վերադարձել «Թեմփերլեյ», որտեղ ավելի վաղ հանդես է եկել 2016/17 մրցաշրջանում: Արգենտինական ակումբ վերադառնալուց հետո 32-ամյա ֆուտբոլիստը երկրորդ հանդիպումն է անցկացրել:










