Մայամիում լուսանկարել են երկվորյակների հետ զբոսնող Ջենիֆեր Լոպեսին՝ գեղեցիկ կազմվածքն ընդգծող հանդերձանքով (լուսանկարներ)
Սուրբ Վալենտինի օրն իր սիրելիի՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշելու համար Ջենիֆեր Լոպեսը մեկնել էր Մայամի, սակայն ուղևորությունը դեռ չի ավարտվել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 49-ամյա երգչուհուն նկատել են շաբաթ իր 10-ամյա երկվորյակներ Մաքսի և Էմմայի հետ Մայամիում զբոսնելիս և գնումներ կատարելիս:
Ի դեպ, ուշագրավ է, որ Ջենիֆերին զբոսանքի ընթացքում նկատել են երկու տարբեր հանդերձանքով, որոնք երկուսն էլ ընդգծում են հոլիվուդյան աստղի գեղեցիկ կազմվածքը:














