Մարմնավաճառությունը զբոսաշրջության օբյեկտ դարձնելը նվաստացուցիչ է. Ամստերդամի քաղաքապետը պատրաստվում է բարեփոխել Կարմիր լապտերների փողոցը

12:20 • 17.02.19

Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Խալսեման կոչ է արել բարեփոխել Կարմիր լապտերների փողոցը՝ հայտարարելով, որ մարմնավաճառությունը զբոսաշրջության օբյեկտ դարձնելը նվաստացուցիչ է ու անթույլատրելի, գրում է DutchNews-ը:

Նիդեռլանդների մայրաքաղաքի ղեկավարը նշել է, որ պատրաստ է ուսումնասիրել Կարմիր լապտերների փողոցի փոխակերպման բոլոր տարբերակները, որոնք այս կամ այն կերպ կփոխեն իրավիճակը:

Կին քաղաքապետի խոսքով՝ զբոսաշրջիկների հոսքը քաղաքի այդ հատված դժվարացնում է մարմնավաճառների գործն ու սպառնում նրանց անվտանգությանը: Խալսեման հավելել է, որ այդ ամենը նաև կարող է նվաստացնել կին զբոսաշրջիկներին: Քաղաքապետն այժմ պատրաստվում է խնդրի լուծման համար բարեփոխումների փաթեթ մշակել, որը կներկայացնի մինչև ամառ: