«Գանձասար-Կապանը» հաղթել է Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի (տեսանյութ)

19:39 • 17.02.19

Արդեն տեղեկացրել էինք, որ «Գանձասար-Կապանը» ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում:

Աշտո Բարսեղյանի ֆուտբոլիստներն այսօր ընկերական հանդիպում են անցկացրել Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացող «Դեսնայի» հետ: Կապանայն թիմը հաղթանակ է տարել 2:1 հաշվով:

14-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո գլխի հարվածով հաշիվը բացել է Գեղամ Հարությունյանը, 56-րդ րոպեին էլ կոմբինացիոն գրոհը արդյունավետ եզրափակել է թիմի նորեկ Արման Հովհաննիսյանը՝ 2-1։ 

Ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է հանդիպման տեսությունը: