Ա Սերիա. 90+3-րդ րոպեին Կրիշիտոյի խփած գոլը «Լացիոյին» իջեցրեց 7-րդ հորիզոնական (տեսանյութ)
Իտալիայի Ա Սերիայում կայանում են 24-րդ տուրի հանդիպումները:
«Ջենոան» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Լացիոյի» նկատմամբ 2:1 հաշվով: Հյուրերի կազմում հաշիվը բացեց Բադեյը: Տանտերերից հաշիվը հավասարեցրեց Սանաբրիան, իսկ Կրիշտիոն 90+3-րդ րոպեին հաղթանակ պարգևեց իր թիմին:
Այս պարտությունից հետո «Լացիոն» 38 միավորով 7-րդն է:
«Ջենոան» 28 միավորով կզբաղեցնի 13-րդ հորիզոնականը:










