Ա Սերիա. «Ինտերը» հաղթեց «Սամպդորիային» (տեսանյութ)

23:02 • 17.02.19

Միլանի «Ինտերը» Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրում տանը մրցեց «Սամպդորիայի» հետ:

Միլանցիները հաղթեցին 2:1 հաշվով: Սպալետիի թիմի կազմում աչքի ընկան Դ՛Ամբրոզիոն և Նաինգոլանը: Հյուրերից միակ գոլը խփեց Գաբիադինին:

Այս տուրից հետո «Ինտերը» 46 միավորով 3-րդ հորիզոնականում է: «Սամպդորիան» 33 միավորով 10-րդն է:

«Ինտեր»-«Սամպդորիա»՝ 2:1

Գոլերը՝ Դ՛Ամբրոզիո, (73') Նաինգոլան (78') - Գաբիադինի (76')