Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

17:12 • 17.02.19

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանում Հայաստանի դեսպանատնից տեղեկացնում են, որ փետրվարի 17-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: