Խառը մարտարվեստի մարտիկը հարվածել է մրցակցին, սակայն իր ոտքն է կոտրել (տեսանյութ)

19:28 • 17.02.19

Խառը մարտարվեստի ֆրանսիացի մարտիկ Սոֆիան Բուկիչուն կոտրել է ոտքը Թոմ Ասփինալի հետ մենամարտի ժամանակ՝ փորձելով հարված հասցնել մրցակցին:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, մենամարտը տեղի էր ունենում Cage Warrior 101 մրցաշարի շրջանակներում Լիվերպուլում: Բուկիշուն փորձել է ցածր հարված կատարել մրցակցի ոտքին, սակայն հարվածի արդյունքում վնասվածք է ստացել:

Մրցավարն անմիջապես կանգնեցրել է մրցամարտը: Ասփինալին հաղթանակ է շնորհվել տեխնիկական նոկաուտով, իսկ տուժած մարզիկին տեղափոխել են հիվանդանոց: