Ես պետք է լինեմ լավատես, այլապես շուրջս կտիրի ծայրահեղ վատատեսություն. Մեդվեդև (տեսանյութ)
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ինքը պարտավոր է լավատես լինել, հակառակ դեպքում երկրում ամեն տեղ կտիրի ծայրահեղ վատատեսություն, այս մասին նա պատմել է НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես պետք է լինեմ լավատես: Եթե ես լինեմ վատատես, իմ շուրջն ընդհանրապես կտիրի ծայրահեղ վատատեսություն», - նշել է ՌԴ վարչապետը:
Նա համոզված է, որ 6 տարի անց իրենց կհաջողվի ունենալ «ժամանակակից ու բարեկեցիկ երկիր»:
Ըստ Մեդվեդևի՝ այդ ժամանակ Ռուսաստանում ապրելը մարդկանց համար կլինի շատ ավելի հարմարավետ ու հաճելի, քան հիմա: Իսկ դրա համար, վարչապետի խոսքով, անհրաժեշտ է ազգային նախագծերի իրագործում:










