Մեքսիկայի սրճարաններից մեկում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել
Մեքսիկայի առողջարանային Կանկուն քաղաքի սրճարաններից մեկում հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել, հայտնել է Կինտանո Ռոո նահանգի գլխավոր դատախազը` վկայակոչելով միջադեպի ականատեսներին, հաղորդում է Газета-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` հինգ զինված անձ ներխուժել է սրճարան և կրակ բացել հաճախորդների ուղղությամբ: Հրաձգության հետևանքով 5 մարդ սպանվել է, ևս 5-ը` վիրավորվել: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:
Միջադեպից հետո հանցագործներն ավտոմեքենայով հեռացել են դեպքի վայրից: Ոստիկանությունը պարզում է հրաձգության շարժառիթները:










