Նոր Սահմանադրությունը ՀՀ քաղաքական օրակարգի առաջնահերթությունն է. «Քաղաքական լիգա» նախաձեռնություն
Փետրվարի 17-ին կայացել է «Քաղաքական լիգայի» հավաք-հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Լիգայի գործունեության մի շարք սկզբունքներ, ինչպես նաև սահմանվել Հայաստանի քաղաքական օրակարգի կարևոր խնդիրների առաջնահերթությունները: Այս մասին հայտարարությամբ տեղեկացնում է նախաձենության անդամ Նարինե Մկրտչյանը:
Քննարկման արդյունքում մասնակիցները հանգել են այն եզրակացության, որ ՀՀ քաղաքական օրակարգի առաջնային խնդիրը նոր Սահմանադրության ընդունումն է, որը պետք է ապահովի կառավարման մոդելի վերանայումը, իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանումը, ժողովրդավարական ազատությունների ապահովումը և արդյունավետ, արդարացի կառավարումը:
«Քաղաքական լիգայի» հավաքի ընթացքում մասնակիցներին տեղեկություն է տրվել ԱՄՆ Ազգային ժողովրդավարական իսնտիտուտի (NDI) գրասենյակի ներկայացուցչի հետ հանդիպման մասին:
Որոշում է կայացվել «Քաղաքական Լիգայի» շրջանակներում ձևավորել Քաղաքական քննարկումների ակումբ:










