Առավոտյան 5-ին արթնացրինք Լեյլա Ադամյանին. Իլյա Ռեզնիկը պատմել է իր փրկության պատմությունը

23:20 • 17.02.19

Խորհրդային, ռուս բանաստեղծ-երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իլյա Ռեզնիկը պատմել է իր կյանքի փրկության պատմությունը, երբ կնոջ՝ Իրինայի շնորհիվ իրեն հաջողվել է փրկվել ինքնազգացողության հանկարծակի վատացումից հետո:

«Իրոչկան իմ պահապան հրեշտակն է: Առանց նրա ես կեսն էլ չէի գրի, գուցե չապրեի: Շուրջ 2.5 տարի առաջ նա ինձ մահից է փրկել: Երբ մեկնում էինք Պետերբուրգ, ինձ մոտ խոցի փորվածք էր տեղի ունեցել: Իրան զանգեց Մոսկվա: Առավոտյան հինգին արթնացրեց մեր ընկերուհուն` Լեյլա Ադամյանին` մեր հայտնի գինեկոլոգին: Նա էլ զանգահարել է Պետերբուրգի գործընկերներին», - Rusarminfo-ի փախանցմամբ՝ հայտնել է Ռեզնիկը:

Դրանից հետո նրան հոսպիտալացրել են, որտեղ տեղի բժիշկներն անհրաժեշտ օգնություն են տրամադրել ժողովրդական արտիստին: