Ժասմինը պատմել է, թե ինչ շքեղ նվեր է մատուցել Պուգաչովան իր դստեր 7-ամյակին

22:21 • 17.02.19

Երգչուհի Ժասմինի դուստրը՝ երկրորդ ամուսնությունից ծնված Մարգարիտան, 7 տարեկան է դարձել: Եվ այդ առիթով Մոսկվայում շքեղ ընդունելություն է տեղի ունեցել, որի ամենակարևոր հյուրն Ալլա Պուգաչովան է եղել:

Ժասմինը Дни.Ру-ին տված հարցազրույցում հայտնել է, թե ինչ է նվիրել Պրիմադոննան իր դստերը: «Զարգացնող խաղեր, հագուստ, զարդեր և կոսմետիկա փոքրիկ արքայադստեր համար», - Ժասմինի խոսքով՝ աղջիկը հիանալի նվերներ է ստացել հյուրերից, սակայն ամենից շատ նրան զարմացրել է Պուգաչովան:

«Ալլա Բորիսովնան կարողանում է և սիրում է անակնկալներ անել: Նա միշտ սիրով է մոտենում նվերների ընտրությանը: Այս անգամ նա Մարգարիտային շքեղ անկողնային պարագաներ է նվիրել, լոգարանի խալաթ և գեղեցիկ բարձեր: Բոլորը թանկարժեք, որակյալ և նորաձև», - պատմել է Ժասմինը:

Այժմ Ժասմինը ժամանակ ունի մտածելու, թե ինչ անակնկալով է զարմացնելու Պրիմադոննային, որը ապրիլին 70-ամյա հոբելյանն է տոնելու, ինչի առթիվ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհին համերգ է տալու Կրեմլում: