Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը վատացել է
Անգլիական Սոլսբերի քաղաքում նյարդապարալիտիկ նյութով թունավորված ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը վատացել է: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ Սկրիպալի առողջական վիճակն այժմ գնվում է բժիշկների հղկողության տակ: Կան մտավախություններ, որ 67-ամյա տղամարդն այլևս լիովին չի վերականգնվի:
Թունագետներն ընդգծում են, որ չեն կարող կանխատեսել թույնի ազդեցության բոլոր հետևանքները երկարաժամկետ կտրվածքով, սակայն այլ նյարդապարալիտիկ գազերի ազդեցության ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսին են հիշողության ու մկանների ֆունկցիոնալության կորուստը:
Բացի այդ, Սքոթլենդ Յարդն ընդգծել է, որ ի տարբերություն դստեր՝ Յուլիայի, որը թունավորման ժամանակ երիտասարդ ու համեմատաբար առողջ էր, Սերգեյ Սկրիպալն արդեն այն ժամանակ այդքան էլ լավ վիճակում չէր:










