ԱՄՆ նախագահը թույլ չի տա հակառակորդներին չեղարկել արտակարգ դրության ռեժիմը. Թրամփի խորհրդական

01:57 • 18.02.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը միջոցներ կձեռնարկի, որպեսզի թույլ չտա օրենսդիրներին չեղարկել հարավային սահմանին հայտարարված արտակարգ դրություն ռեժիմը: Այս մասին, ինչպես գրում է TACC-ը, Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թրամփի գլխավոր խորհրդականներից մեկը՝ Սթիվեն Միլլերը:

«Նախագահը պաշտպանելու է արտակարգ դրություն սահմանելու իր որոշումը», - ընդգծել է Միլլերը:

Պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք Թրամփը վետո կիրառել այս քայլը չեղարկող օրինագծի վրա, Միլլերը կրկնելէ. «Նա պաշտպանելու է արտակարգ դրություն սահմանելու իր որոշումը, սա երաշխավորված է»:

Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանին վիճահարույց պատի կառուցման համար 8 մլրդ դոլար ստանալու հնարավորություն ունենալու համար ուրբաթ՝ փետրվարի 15-ին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել երկրում: