Կառավարության ծրագրում խնդիրներն արձանագրված են, բայց որտեղից և ինչպես են դրանք լուծվելու՝ մեզ համար անհասկանալի է. Վահե Էնֆիաջյան (տեսանյութ)
«ԲՀԿ» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը համակարծիք չէ այն ձևակերպումներին, որ իրենց խմբակցությունն Ազգային ժողովում ընդդիմություն է ոչ թե «Իմ քայլը» խմբակցությանը, այլ «Լուսավոր Հայաստանին»:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վահե Էնֆիաջյանը:
Ինչ վերաբերում է Ազգային ժողովում ընդդիմությանն օրենքով տրված հնարավորություններին, Վահե Էնֆիաջյանն ասաց, որ դեռ մեկ քառօրյա է անցկացվել, և ընդդիմության բևեռը հետաքրքիր նախաձեռնություններով ու առաջարկություններով է հանդես եկել. «Վստահ եմ, որ ոչ մի գործողություն ինքնանպատակ չէ, մեր քաղաքական թիմի մասով պետք է ասեմ, որ չի եղել, և չի էլ լինելու»:
Հարցին, թե ինչու ԲՀԿ-ն դեմ քվեարկեց Կառավարության ծրագրին, Վահե Էնֆիաջյանն ասաց. «Կառավարության ծրագրում խնդիրներն արձանագրված են, բայց որտեղից և ինչպես են դրանք լուծվելու՝ մեզ համար անհասկանալի է»:
Հարցին, թե նոր սահմանադրության ընձեռած գործիքակազմը բավարար է ընդդիմությանը, Վահե Էնֆիաջյանն ասաց, որ 7-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքները դեռ նոր է սկսել:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանն ու Արցախի իշխանությունների հետ հարաբերություններին, Վահե Էնֆիաջյանն ասաց. ««ԲՀԿ» խմբակցության ներկայացուցիչները խմբակցության ղեկավարի հետ այցելել են Արցախ, տարբեր ֆորմատներով հանդիպումներ են ունեցել, և իրենց դիրքորոշումն անփոփոխ է»:
Հարցին, թե քաղաքագետները նշում են, որ նախորդ իշխանության օրոք և հիմա Արցախի և ՀՀ-ի իշխանությունների շփումները մի փոքր այլ ուղղություն ունեն, Վահե Էնֆիաջյանն ասաց, որ «այլ ուղղվածություն» ասածը չի կարող մեկնաբանել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










