Հայտնի է «Եվրատեսիլ-2019» մրցույթում Ուկրաինան ներկայացնող մասնակցի անունը

04:55 • 24.02.19

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում Ուկրաինան կներկայացնի MARUV կեղծանվամբ հանդես եկող երգչուհի Աննա Կորսունը, գրում է Life.ru-ն:

«Ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել ձեզ, ես երջանկությունից 26-րդ երկնքում եմ», - ասել է երգչուհին արդյունքների հրապարակումից հետո:

MARUV-ն ի սկզբանե համարվում էր ֆավորիտներից մեկը, սակայն խիստ քննադատության էր արժանացել Ռուսաստանում կայանալիք համերգների համար: Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն առաջարկել է հրաժարվել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցությունից՝ այն դեպքում, եթե մրցույթին այնպիսի կատարողների ուղարկեն, որոնք համերգներ են ունենում Ռուսաստանում:

Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ»-ն անցկացվելու է Իսրայելում՝ Թել Ավիվում: Հայաստանը մրցույթին կներկայացնի Սրբուկը, որը ելույթ կունենա մայիսի 16-ին՝ երկրորդ կիսաեզրափակչում:

Հայտնի է «Եվրատեսիլ-2019» մրցույթում Ուկրաինան ներկայացնող մասնակցի անունը