«Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Կանաչ գիրք»-ը

05:15 • 25.02.19

Մրցանակաբաշխության կարևորագույն «Լավագույն ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Պիտեր Ֆարելիի «Կանաչ գիրք»-ը:

Ռեժիսորին բաղձալի արձանիկը հանձնելու համար բեմ է բարձրացել դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը:

Ֆարելին, իր հերթին, շնորհակալական խոսքում երախտիքի առանձնահատուկ խոսքեր է ասել գլխավոր դերակատար Վիգո Մորտենսենին՝ ընդգծելով, որ «առանց նրա ոչինչ չէր ստացվի»:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Օլիվիա Քոուլմանը («Ֆավորիտուհին»), իսկ լավագույն դերասան՝ Ռամի Մալեքը («Բոհեմական ռապսոդիա»):

«Լավագույն սցենար» անվանակարգում հաղթել է «Կանաչ գիրք»-ը:

Մինչդեռ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում պարգևատրվել է Բրեդլի Քուփերի և Լեդի Գագայի մասնակցությամբ «Աստղ է ծնվել» ֆիլմում հնչող Shallow ստեղծագործությունը:

06.44

«Սարդ-մարդը» մուլտֆիլմը «Օսկար» մրցանակի արժանացավ «Լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմ» անվանակարգում:

06.25

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» ստացավ Մախերշալա Ալին` «Կանաչ գիրք» ֆիլմում կերտած դերի համար: 

06.07

«Ռոմա» ֆիլմն «Օսկար» մրցանակի արժանացավ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմի օպերատոր Ալֆոնսո Կուարոնը հաղթող ճանաչվեց «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում:  

 05.43

«Ազատ վերելք» (Free Solo) ֆիլմը «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում արժանացավ «Օսկար» մրցանակի: 

05.23

Դերասանուհի Ռեջինա Քինգը ստացավ «Օսկար» «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում: Մրցանակը նրան հանձնվեց «Եթե Բիլ-սթրիթը կարողնար խոսել» ֆիլմում նրա կերտած դերի համար: Ֆիլմը մի մարդու ճակատագրի մասին է, որը բանտ է ընկնում բռնաբարության կեղծ մեղադրանքով: 

05.05

Լոս Անջելեսի Dolby թատրոնում քիչ առաջ մեկնարկել է «Օսկար» 91-րդ ամենամյա կինոմրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:   
 

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, այս տարի մրցանակաբաշխությունը հաղորդավար չի ունենա:

2018 թվականի օգոստոսի 8-ին հայտարարվել էր «Օսկար»-ի կանոնների որոշակի փոփոխությունների մասին, որոնք սկսելու են գործել 2019 թվականից։ Արարողության հեռարձակումը տևելու է 3 ժամից ոչ ավելի, ինչը վերջին տարիների հեռարձակումների ռեյտինգների անկման հետևանք է։ 

Մրցանակաբաշխության անվանակարգերը հայտարարվել են 2019 թվականի հունվարի 22-ին։

Հայտնի են նաև «Օսկար»-ի հավակնորդները`

Լավագույն ռեժիսոր անվանակարգում ներկայացվել են Ալֆոնսո Կուարոնը, Յորգոս Լանթիմոսը, Սփայք Լին, Ադամ ՄքՔեյը, Պավել Պավլիկովսկին:

Լավագույն ֆիլմ անվանակարգում` «Սև հովազ», «Բոհեմյան ռապսոդիա», «Ֆավորիտը», «Կանաչ գիրքը», «Ռոմա», «Աստղի ծնունդը», «Փոխնախագահ» ֆիլմերը:

Լավագույն դերասանուհի անվանակարգում` Յալիցա Ապարիսիոն, Գլեն Քլոսը, Օլիվիա Կոլմանը, Լեդի Գագան, Մելիսա ՄքՔարթնին:

Լավագույն դերասան անվանակարգում` Քրիստիան Բեյլը, Բրեդլի Կուպերը, Վիլեմ Դեֆոն, Ռամի Մալեք, Վիգգո Մորտենսենը:

 

 

«Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Կանաչ գիրք»-ը