ՌԴ-ում 3-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել շենքի տանիքից ընկած ձնակույտի տակ հայտնվելուց հետո (տեսանյութ)
Ռուսաստանի Ռյազան քաղաքի փոքրիկ բնակիչը ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել, երբ նրա վրա սառույցի կտորներ են ընկել շենքի տանիքից:
Ինչպես հաղորդում է Вести-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի տեղի վարչությանը, միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 27-ին, երեխայի մոր աչքի առաջ: Կատարվածը տեսագրել է վերահսկման տեսախցիկը:
Հրապարակված տեսանյութում երևում է, որ մայրն ու 3-ամյա տղան կանգնած են եղել հանրակացարանի բակում, երբ ձյունակույտն ընկնում է տանիքից՝ պոկելով մալուխները և հարվածելով ձյան հետ խաղացող երեխային:
Նշվում է, որ տուժած երեխան վերակենդանացման բաժանմունքում է գտնվում:










