Ազար. Չպետք է ամեն ինչում մեղադրել Սարիին

21:12 • 27.02.19

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Էդեն Ազարը պաշտպանել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին.

«Մենք` բոլորս, ամբողջ թիմով մարզչի հետ ենք: Գիտեմ, որ այս ամիս դժվար ստացվեց, սակայն պետք է միասնական լինենք, որպեսզի լավ արդյունքի հասնենք մրցաշրջանի վերջում:

Այժմ թիմը ճնշման տակ է գտնվում, քանի որ երկրպագուները ցանկանում են մեզ տեսնել լավագույն քառյակում: Մենք «Չելսին» ենք ու կարող ենք հաղթահարել այս ամենը:

Կարող ենք հաղթել. մեզնից յուրաքանչյուրը խաղում է Սարիի համար, «Չելսիի», երկրպագուների ու մեզ համար նույնպես: Չպետք է ամեն ինչում մեղադրել մարզչին: Այո, նա ընտրում է մեկնարկային կազմը, սակայն մնացած ամեն ինչը ֆուտբոլիստների ուսերին է»,- Ազարի խոսքը մեջբերում է լոնդոնցիների պաշտոնական կայքը: