Ռիվալդո. «Բարսելոնայի» հետ խաղին մեկնարկային կազմում կընդգրկեի Բեյլին
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն հայտարարել է, որ եթե լիներ Սանտիագո Սոլարիի փոխարեն, ապա «Բարսելոնայի» հետ խաղում մեկնարկային կազմում դաշտ դուրս կբերեր Գարեթ Բեյլին.
«Կարծում եմ` Բեյլը զայրացած է: Նրա նպատակը` մեկնարկային կազմ վերադառնալն է: Նա դուրս է եկել փոխարինման ու երկու անգամ դարձել գոլի հեղինակ: Իհարկե, նա չի կարող գոհ լինել պահեստային կարգավիճակից:
Յուրքանչյուր մեծագույն խաղացող ունենում է հիասթափության պահեր: Հաճախ նրանք չեն տոնում նույնիսկ գոլերը: Պետք է հասկանալ, որ ֆուտբոլիստներն էլ մարդիկ են և ունեն էմոցիաներ:
Խորհուրդ կտամ Սոլարիին նրան դաշտ դուրս բերել մեկնարկից: Նա ֆուտբոլիստ է, որը կարող է արդյունք ապահովել, ինչը բազմիցս է ապացուցել»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերում է Express-ը:










