Ավստրալիայում չափազանց շոգ եղանակի հետևանքով գետինը ծխացել է (տեսանյութ)

15:41 • 27.02.19

Ավստրալիայի Հյուսիսային տարածքում ջերմային ալիքների հետևանքով գետինը ծխացել է, հաղորդում է Daily Mail-ը:

Ըստ պարբերականի՝ գետնի մակերևույթն այնքան է տաքացել, որ գետնին նետած հավկիթն անմիջապես եփվել է:

Տարածքի բնակիչները նմանատիպ փորձարկումներ են արել նաև մեքենայի տանիքին և գետնին դրված թավայի մեջ: Երկու դեպքերում էլ կարճ ժամանակ անց հավկիթը եփվել է: