Հայտնի է TripAdvisor-ի վարկածով աշխարհի լավագույն լողափերի ցանկը (լուսանկարներ)

19:46 • 27.02.19

Tripadvisor ճանփորդական կայքը հրապարակել է 2019թ.-ի աշխարհի լավագույն 25 լողափերի ցանկը:

Վարկանշային աղյուսակը կազմվել է վերջին 12 ամիսներին զբոսաշրջիկների կարծիքների և գնահատականների հիման վրա:

Ամենամյա վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում այս տարի Բրազիլիայի Baia do Sancho լողափն է: Այն լավագույնն է ճանաչվել նաև 2017թ.-ի մրցույթի արդյունքում, մինչդեռ նախորդ տարի հայտնվել է երկրորդ տեղում: Զբոսաշրջիկները  Baia do Sancho լողափը նկարագրել են որպես անմոռանալի ու դրախտային վայր:



Ստորև ներկայացնում ենք վարկանշային աղյուսակի լավագույն տասնյակի մեջ ընդգրկված մյուս 9 լողափերը. 


Varadero լողափը Կուբայում




Eagle լողափն Արուբայում




La Concha լողափն Իսպանիայում




Grace Bay լողափը Թըրքս և Կայկոս կղզիներում 




Clearwater լողափը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում




 Ճագարների լողափը Իտալիայի Սիցիլիա կղզում 




Seven Mile լողափը Կայմանյան կղզիներում 




Playa Norte լողափը Մեքսիկայի Յուկատան թերակղզում 




Seven Mile կողափը Ճամայկայում 




Վարկանշային ցանկին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: