Էմիլիա Քլարկը խոստովանել է, որ գողության փորձ է կատարել «Գահերի խաղը» ֆիլմի նկարահանումների ժամանակ

18:04 • 27.02.19

Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկը, որը հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյեներիս Թարգարիենին մարմնավորած կերպարով, խոստովանել է, որ գողության փորձ է կատարել նկարահանումների ժամանակ, գրում է Metro-ն:

32-ամյա դերասանուհին հարցազրույցներից մեկում պատմել է, որ ցանկացել է իր հետ տանել Երկաթե գահը, սակայն դա նրան այդպես էլ չի հաջողվել, քանի որ այն պարզապես չի տեղավորվել իր ավտոմեքենայում:

«Ես հրում էի այն, փորձում տեղավորել մեքենայի մեջ, սակայն այն չհամապատասխանեց իր չափսով: Ինչ արած»,- ասել է Քլարկը:

Ավելի վաղ դերասանուհին մարմնի վրա «Գահերի խաղը» ֆիլմում իր դերին նվիրված փոքր դաջվածք է արել:

 

Картинки по запросу Железный трон,