Չինաստանում ամուսնացած տղամարդուն և նրա սիրուհուն մերկացրել են և կապկպել ծառին (տեսանյութ)

10:12 • 27.02.19

Չինական Գույչժոու նահանգում դավաճանության համար ամուսնացած տղամարդուն և նրա սիրուհուն մերկացրել են և կապկպել ծառին, գրում է Daily Mail-ը՝ ներկայացնելով համապատասխան տեսանյութը:


Մերկ զույգի մոտ ամբոխ է հավաքվել: Դեպքի վայրում գտնվող ոստիկանը փորձել է հանգստացնել մարդկանց, սակայն ոչինչ չի ձեռնարկել կապկպվածներին ազատ արձակելու համար:


Ականատեսներից մեկը տեղի ունեցածը տեսանկարել է ու հոլովակը հրապարակել սոցցանցում:


Հավաքվածների համաձայն՝ տղամարդը դավաճանել է իր կնոջը և «բռնվել» դեպքի վայրում: Ոստիկանությունում նշել են, որ տեղի ունեցածը հաջորդել է տղամարդու կնոջ «չափազանց բուռն արձագանքին»: Թե ով, երբ և ինչպես է կապկպել նրանց ծառին՝ չի հաղորդվում:


Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր մեկնած իրավապահները կապանքներից ազատ են արձակել կնոջը և հագուստ տվել նրան: Տղամարդու ճակատագրի մասին ոչինչ չի նշվում:


Սկսվել է հետաքննություն: