Շոու բիզնեսի հարկման վերջնաժամկետն ապրիլի 20-ն է, դրանից հետո եթե եկամուտները թաքցվեն, ՊԵԿ-ը կկիրառի վարչարարական գործիքներ. ՊԵԿ պաշտոնյա (տեսանյութ)
Շոու բիզնեսի հարկման վերջնաժամկետն ապրիլի 20-ն է, դրանից հետո եթե եկամուտները թաքցվեն, ՊԵԿ-ը կկիրառի վարչարարական գործիքներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի պետ Մարիամ Մանուկյանը:
«Այս փուլում դեռևս լայնածավալ իրազեկման աշխատանքներ են կատարվում: Բոլոր այն դեպքերում, եթե կլինեն թերհայտարարգրումներ կամ ընդհանրապես եկամուտների հայտարարագրեր չեն ներկայացվի, ՊԵԿ-ն օրենսդրությամբ սահմանված իր գործառույթների շրջանակներում կիրականացնի հսկողական աշխատանքներ, վարչարարական տարբեր գործիքներ կիրառելով՝ կփորձի բացահայտել այն բոլոր դեպքերը, երբ եկամուտները թաքցվել են»,- նշեց Մարիամ Մանուկյանը:
Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորում է ստանալ պետական գրանցում և հաշվառվել հարկային մարմնում. «Գործընթացը դեռ ընթացքի մեջ է, վերջնաժամկետը սահմանված է մինչև ապրիլի 20-ը և ժամանակ կա եկամուտները հայտարարագրելու: Այդ պատճառով ներկա փուլում որևիցե թիվ չեմ կարող ներկայացնել»,- ասաց ՊԵԿ պաշտոնյան:
Նրա խոսքով՝ այն բոլոր հարկ վճարող ֆիզիկական անձինք, որոնք եկամուտ են ստանում հարկային գործակալ չհանդիսացողից, պետք է ինքնահայտարարգրվեն: Ինքնահայտարարագրման մասին դրույթները գործում են դեռևս 1990-ականներից:
«Պետք է տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնեն, տարեկան հաշվարկում արտացոլվելու է տարվա ընթացքում իրենց ստացած բոլոր եկամուտները, որի նկատմամբ հաշվարկվելու է եկամտային հարկ»,- հայտնեց Մարիամ Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










