Նեպալում ուղղաթիռ է կործանվել, զոհերի թվում է երկրի զբոսաշրջության նախարարը

18:46 • 27.02.19

Նեպալի արևելքում կործանվել է երկրի զբոսաշրջության նախարար Ռաբինդրա Ադհիկարիին տեղափոխող ուղղաթիռը: Նախարարը, օդաչուն  և ուղղաթիռում գտնվող մյուս 5 ուղևորները զոհվել են, գրում է channelnewsasia.com-ը:

Բոլոր 7 զոհերի մարմինները գտնվել են: Ներքին գործերի նախարարության խոսնակ Ռամ Կրիշնան հաստատել է 49-ամյա նախարարի մահվան լուրը, մինչդեռ մյուս 5 ուղևորների և օդաչուի ինքնությունը դեռևս հաստատված չէ:

Ուղղաթիռի կործանման պատճառներն անհայտ են:

Կայքը նշում է, որ Նեպալն օդային անվտանգության ցածր մակարդակ ունի, որի պատճառով երկրի ավիաընկերություններին արգելված է Եվրամիության օդային տարածքից թռիչքներ կատարելը: