Պակիստանի և Հնդկաստանի միջև տեղի ունեցած օդային ճակատամարտին մասնակցել է 24 ինքնաթիռ

03:26 • 01.03.19

Քաշմիր քաղաքում նախօրեին տեղի ունեցած օդային մարտերին մասնակցել են Պակիստանի օդային ուժերի 16 և Հնդկաստանի օդուժի 8 ինքնաթիռներ: Այդ մասին Коммерсант-ի փոխանցմամբ` հայտնում է NDTV- ն:

Աղբյուրի հաղորդմամբ` Պակիստանի ռազմաօդային ուժերը գործարկել են ամերիկյան 8 F-16 կործանիչ, ֆրանսիական 4 Mirage-3 և չինական արտադրության ևս 4 JF-17 Thunder,  հնդկական կողմը գործի է դրել 4 Su-30MK, 2 Mirage 2000 և 2 ՄԻԳ-21:

Հնդկաստանի օդուժը պատասխան հարված է հասցրել այն բանից հետո, երբ Պակիստանը փորձել է ռմբակոծել է հնդկական ռազմական դիրքերը:

Օդային ճակատամարտի հետևանքով Պակիստանըը կորցրել է F-16 կործանիչը, իսկ Հնդկաստանը` ՄԻԳ-21-ը: Հնդիկ օդաչուն գերեվարվել է: Քաշմիրի միջադեպի պատճառով Հնդկաստանի Նոր Դելիի օդանավակայանում չվերթներ են չեղարկվել:

Պակիստանի և Հնդկաստանի միջև տեղի ունեցած օդային ճակատամարտին մասնակցել է 24 ինքնաթիռ