Պետության անունից ներողություն եմ խնդրում «Մարտի 1-ի» բոլոր զոհերից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ուղիղ 11 տարի առաջ այս օրը՝ 2008 թ․ մարտի 1-ին, ՀՀ մայրաքաղաք Երևանի կենտրոնում արյուն հեղվեց՝ օրվա իշխանությունն ապօրինի ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով ՀՀ 8 քաղաքացի սպանվեց, ևս 2 հոգի մահացավ ավելի ուշ՝ այդ օրը ստացված վնասվածքների հետևանքով։ Այսօր «Մարտի 1-ի» կապակցությամբ հնչեցրած իր ուղերձում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հարկ համարեց արձանագրել, որ այդ օրվա իշխող վերնախավի գործողությունները ուղղված չէին առանձին վերցրած ուժի, խմբի ու անհատի դեմ։
«Այդ բռնությունների, ապօրինությունների հիմնական և թերևս միակ թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր՝ նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը: Մարտի 1-ի զոհերը Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Դավիթ Պետրոսյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը, Համլետ Թադևոսյանը, Տիգրան Աբգարյանը չեն միայն, այլև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, իր իրավունքի համար պայքարող յուրաքանչյուր ցուցարար, որովհետև մարդասպանը, ասենք, օրինակ՝ Դավիթ Պետրոսյանին կրակելիս չի իմացել, որ նա հատկապես Դավիթ Պետրոսյանն է՝ ծնված 1974 թվականի ապրիլի 16-ին, Երևան քաղաքում։ Մարդասպանը չի իմացել, որ կրակում է Դավիթ Պետրոսյանին, բայց հաստատ իմացել է, որ կրակում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Հետևաբար, «Մարտի 1-ի» զոհերից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոցը մեզնից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոց է»,- ասաց նա։
Փաշինյանը շեշտեց, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները մեկ օրվա հարց չէր, այլ երկար տարիներ Հայաստանն ու նրա ժողովրդին կեղեքող ապօրինությունների, ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների, հետապնդումների, ամենաթողության խտացված ժայթքում․ «Եվ վատ հիշողությունների բերումով այսօր էլ հաճախ են մտահոգություններ ու մտավախություններ հնչում, թե 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից, ժողովրդավարության հաղթանակից հետո նույնպես Հայաստանը հնարավոր է ընկնի այն նույն շրջափուլի մեջ, ինչի մեջ ընկավ անկախություն ստանալուց շատ չանցած»,- շարունակեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետն այսօր արձանագրեց՝ անցյալի վերադարձ այլևս չի լինի։ Ըստ նրա՝ Հայաստանը չի վերադառնալու կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների, քաղաքական բռնությունների, իրավունքների արհամարհման ու ոտնահարման, ամենաթողության ու լկտիության ժամանակներին:
«Նաև արձանագրելու համար մեր համընդհանուր հավատարմությունը 2018 թվականի գարնանը տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքներին, որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար՝ պետության անունից ներողություն եմ խնդրում 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից։ Ներողություն եմ խնդրում նաև Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, իշխանության վերնախավի կողմից կազմակերպված և համակարգված ապօրինությունների, կոռուպցիայի, քաղաքական սպանությունների համար՝ արձանագրելով, որ բռնությունով հարցեր լուծելու էջը փակված է Հայաստանում, և այսպես եմ ընկալում քաղաքացիների կողմից մեզ տրված վստահության քվեն»,-ասաց վարչապետը:
Վերջինս եզրափակեց՝ այսօր գարուն է, այս գարունը դուք եք բերել Հայաստանին:
Ներկայացնում ենք վարչապետի ուղերձն ամբողջությամբ:
«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սփյուռքի հպարտ հայություն,
Ուղիղ 11 տարի առաջ այս օրը՝ 2008 թվականի մարտի 1-ին, Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում արյուն հեղվեց:
Օրվա իշխանությունը ապօրինի ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության 8 քաղաքացիներ սպանվեցին, ևս երկու հոգի մահացավ ավելի ուշ՝ այդ օրը ստացած վերքերից:
Զոհերից հինգը ստացել են հրազենային վնասվածքներ, երեք հոգի զոհվել են «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի կիրառումից, մեկ հոգի բեկորային վնասվածքից, մեկ հոգի՝ բութ գործիքի հարվածից առաջացած վնասվածքից:
Այդ իրադարձություններից 11 տարի անց ահա, չափազանց կարևոր է քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին: Եվ հիմա հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ամենևին ուղղված չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դեմ, այդ բռնությունների ու ապօրինությունների հիմնական և թերևս միակ թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր. նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը:
Մարտի 1-ի զոհերը Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Դավիթ Պետրոսյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը, Համլետ Թադևոսյանը, Տիգրան Աբգարյանը չեն միայն, այլև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, իր իրավունքի համար պայքարող յուրաքանչյուր ցուցարար, որովհետև մարդասպանը՝ ասենք, օրինակ, Դավիթ Պետրոսյանի վրա կրակելիս չի իմացել, որ նա հատկապես Դավիթ Պետրոսյանն է՝ ծնված 1974 թվականի ապրիլի 16-ին Երևան քաղաքում:
Մարդասպանը չի իմացել, որ կրակում է Դավիթ Պետրոսյանի վրա, բայց հաստատ իմացել է, որ կրակում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա: Հետևաբար, Մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոցը մեզնից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոց է:
2008 թվականի Մարտի 1-ը, սակայն, այդ օրը առավոտյան ծագած երևույթ չէր պարզապես, այլ երկար տարիներ Հայաստանն ու նրա ժողովրդին կեղեքող ապօրինությունների, ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների, հետապնդումների, ամենաթողության խտացված ժայթքում:
Անթույլատրելի այդ երևույթները մեր կյանքում ցավալիորեն արագ արտահայտվեցին Երրորդ հանրապետության անկախության հռչակումից հետո, երբ թվում էր, թե ժողովրդավարությունը հաղթել է անշրջելիորեն:
Եվ վատ հիշողությունների բերումով այսօր էլ հաճախ են մտահոգություններ ու մտավախություններ հնչում, թե 2018 թվականին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից, ժողովրդավարության հաղթանակից հետո նույնպես Հայաստանը հնարավոր է ընկնի այն նույն շրջափուլի մեջ, ինչի մեջ ընկավ անկախություն ստանալուց շատ չանցած:
Եվ այսօր՝ 2019 թվականի Մարտի 1-ին, ուզում եմ հստակ արձանագրել, որ վերադարձ անցյալի բարքերին ու հարաբերություններին չի կարող լինել: Հայաստանը չի վերադառնալու կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների, քաղաքական բռնությունների, իրավունքների արհամարհման ու ոտնահարման, ամենաթողության ու լկտիության ժամանակներին:
Նաև արձանագրելու համար մեր համընդհանուր հավատարմությունը 2018 թվականի գարնանը տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքներին, որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար՝ պետության անունից ներողություն եմ խնդրում 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից:
Ներողություն եմ խնդրում նաև Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, իշխանության վերնախավի կողմից կազմակերպված և համակարգված ապօրինությունների, կոռուպցիայի, քաղաքական սպանությունների համար՝ արձանագրելով, որ բռնությունով հարցեր լուծելու էջը փակված է Հայաստանում, և այսպես եմ ընկալում քաղաքացիների կողմից մեզ տրված վստահության քվեն:
Հայաստանը իրավունքի ու արդարության, ճշմարտության ու արժեքների երկիր դարձնելն է մեր համատեղ առաքելությունը, և այդ առաքելությունից մենք չենք շեղվելու ոչ մի միլիմետր:
Սա չի նշանակում, թե այսօրվա Հայաստանում այլևս չկան ապօրինությունների, իրավունքների ոտնահարման, նույնիսկ կաշառքի ու բռնության դեպքեր: Նման դեպքեր, ցավոք սրտի, դեռ կան, կարող են լինել: Բայց յուրաքանչյուր քաղաքացի պետք է հարյուր տոկոսով վստահ լինի, որ կառավարությունը, վարչապետը որևէ ապօրինության ոչ թե հովանավորն է ու համակարգողը, այլ հակառակորդը ու հակոտնյան:
Ապօրինությունների, իրավունքների ոտնահարումների, չարաշահումների դեմ պայքարում, իշխանության վերնախավի կողմից թույլ տրված հանցագործությունների բացահայտման գործում մենք հաղթելու ենք անխուսափելիորեն, որովհետև ժողովուրդը և կառավարությունը միասնական են, իսկ այսպիսի միասնությունը անպարտելի է ու աներեր:
Եվ արտահայտելու համար մեր հենց այսպիսի միասնությունը, մեր համատեղ նվիրվածությունը արդարությանը, օրինականությանը, ժողովրդավարությանը, իրավունքների պաշտպանությանը, այսօր՝ ժամը 18.30-ին բոլորիդ հրավիրում եմ Երևանի Ազատության հրապարակից երթ իրականացնելու դեպի Մյասնիկյանի արձան: Մենք այս քայլերթով մեր հարգանքի տուրքը կմատուցենք Մարտի 1-ի, քաղաքական բոլոր սպանությունների զոհերին և մեր վճռական ոչ-ը կասենք բռնություններին, անարդարությանը, ապօրինություններին, կոռուպցիային, ընտրակեղծիքներին, իրավունքների ոտնահարմանը:
Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում են և ապրելու ենք Ազատ և Երջանիկ Հայաստանում:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր գարուն է: Այս գարունը դուք եք բերել Հայաստանին»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Ալիևն ասաց՝ եթե ՀՀ չընդունի իրենց պայմաններով դելիմիտացիան, խաղաղության պայմանագիր չի լինի․ Փաշինյան

ՔՊ-ն վախեցավ իր անդամներին թողնել քվեարկության, որովհետև մի քանի հոգի կողմ կքվեարկեր. Ա. Մինասյան

Իրավիճակը նման է փակուղայինի, դա մեծացնում է հնարավոր մարտական գործողության հավանականությունը. Տիգրան Աբրահամյան

Լավրովն ակնարկ արեց Բաքվին՝ տեսեք Ուկրաինայում ինչ եղավ, երբ պարտավորություն չկատարեցին․ Կարեն Բեքարյան

Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ դնելու հարցի շուրջ. Արարատ Միրզոյան

ՔՊ-ին առաջարկել ենք հայտարարել, որ Ալիևը խեղաթյուրում է Պրահայի համաձայնությունը, չեն համաձայնվել․ Արծվիկ Մինասյան

Փաշինյանը դեռ դուրս չի եկել Մոսկվայի ազդեցության գոտուց, վերահսկելու լծակներ դեռ կան․ Վահագն Մելիքյան

Հայաստանի իշխանությունը շպագատ է իջել, բոլորին խոսք է տվել հակասող բաներ. Երվանդ Թարվերդյան

Ինչքան հաճելի է, որ նման դեպքն իրականություն է դառնում. զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին դիմավորելիս

Դատապարտյալներին տեղափոխող «Ուազիկները» փոխարինել ենք նորմալ, կոնդիցիոներով մեքենաներով. Մինասյան

Արայիկ Հարությունյանն ուզում է փախչել, Արցախի հանձնելը ուրիշի ուսերին թողնելով․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կայացել է մարշալ Բաղրամյանին նվիրված «Հաղթանակի արվեստը» ֆիլմի պրեմիերան

Ես կաշկանդված եմ. Փաշինյանը՝ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» հայտարարությունն անելու մասին

Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը. Փաշինյան

1 տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել. Փաշինյանը՝ Պապիկյանի գնած տան մասին

Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան

Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, բայց մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից. Փաշինյան

Հայաստանում իշխանափոխությունը և վրացական ցույցերը նույն կենտրոնից են կազմակերպված․ Հրանտ Միքայելյան

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից

Պետք է հասկանանք՝ առանց առաջնորդի, որն ազգը տանում է իր հետևից, ոչինչ չի փոխվելու․ Ռուբեն Վարդանյան

Արցախում չկան Բաքվի հետ ինտեգրացիայի կողմնակիցներ, նախագահի հայտարարությունը շատ վտանգավոր էր․ Կարեն Միրզոյան

Սամվել Բաբայանը պատրաստ է Ադրբեջանի հետ ինտեգրացիայի, ասաց բացահայտ, ինքն էլ մարզպետ կլինի․ Տիգրան Քոչարյան

Մարտունու ուսումնարանի դասասենյակներից մեկն այսուհետև կրելու է սերժանտ Յուրի Փահրամազյանի անունը

3 հազար զոհ կտան, կխելոքանան, հողերը կհանձնեն, 2020-ին ասել է Նիկոլի ընտանիքի անդամը․ Ալեն Ղևոնդյան

Ուժգին քամին կաթվածահար էր արել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցը

Ինֆորմացիա կա, որ կարմրուկի տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված․ Արսեն Թորոսյան

Հային ոչինչ չի սպառնում, բայց Հայաստանին սպառնում է․ Նիկոլ Փաշինյան

Մեքենայի ղեկին եմ նստել, քշում եմ այն, մեկ էլ «պագրիշկեն» թռնում է․ Նիկոլ Փաշինյան

Ես փախչող չեմ ու ինձ վրա դրված պատասխանատվությունը կրելու եմ մինչև վերջ․ Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը հայի հավաքական կերպարը չէ, նա ընդհանրապես ոչ մի բանի հավաքական կերպար չէ․ Հովհաննես Գալստյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Գերմանիայի նախագահի նստավայր

Մեղավոր եմ, որ 2018-ին հավատացի խոստումների, այս իշխանությունը շարունակեց նախկինների արատները․ Րաֆֆի Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ ու դստեր հետ, ժամանել է Բեռլին

Մեզ ընտրելով քաղաքացիները տնտեսելու են, իրատեսական է դառնալու բնակարան ունենալու երազանքը. Երվանդ Թարվերդյան

Փորձ է արվում վերականգնել խորհրդային ժամանակների դատախազական վերահսկողական գործառույթը․ Մինասյան

Ակնհայտորեն շփոթ կա, այո՛, բայց միգուցե հասկանալի դարձնեիք նախագիծը, նո՞ր բերեիք․ Արթուր Խաչատրյան

Ռուբեն Վարդանյանը հերթական «գաստրալյորն» էր, Արմեն Սարգսյանի նման․ Էդգար Ղազարյան

«Միացյալ Հայաստան»-ի քննարկումները առավել շատ վերաքաղաքական են, հենց դա ինձ գրավեց. կինոռեժիսոր

Հարգանքի տուրք՝ Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

Ռուբեն Վարդանյանը կարող է իշխանության հավակնել ՀՀ-ում, սցենարներից մեկն է, բայց ոչ հիմա. Կարեն Քոչարյան
-
13:20 • 23.03.23 Ալիևն ասաց՝ եթե ՀՀ չընդունի իրենց պայմաններով դելիմիտացիան, խաղաղության պայմանագիր չի լինի․ Փաշինյան
-
13:20 • 23.03.23 ՔՊ-ն վախեցավ իր անդամներին թողնել քվեարկության, որովհետև մի քանի հոգի կողմ կքվեարկեր. Ա. Մինասյան
-
13:18 • 23.03.23 Իրավիճակը նման է փակուղայինի, դա մեծացնում է հնարավոր մարտական գործողության հավանականությունը. Տիգրան Աբրահամյան
-
10:17 • 23.03.23 Լավրովն ակնարկ արեց Բաքվին՝ տեսեք Ուկրաինայում ինչ եղավ, երբ պարտավորություն չկատարեցին․ Կարեն Բեքարյան
-
17:19 • 22.03.23 Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ դնելու հարցի շուրջ. Արարատ Միրզոյան
-
12:14 • 21.03.23 ՔՊ-ին առաջարկել ենք հայտարարել, որ Ալիևը խեղաթյուրում է Պրահայի համաձայնությունը, չեն համաձայնվել․ Արծվիկ Մինասյան
-
20:53 • 20.03.23 Փաշինյանը դեռ դուրս չի եկել Մոսկվայի ազդեցության գոտուց, վերահսկելու լծակներ դեռ կան․ Վահագն Մելիքյան
-
20:51 • 17.03.23 Հայաստանի իշխանությունը շպագատ է իջել, բոլորին խոսք է տվել հակասող բաներ. Երվանդ Թարվերդյան
-
14:28 • 17.03.23 Ինչքան հաճելի է, որ նման դեպքն իրականություն է դառնում. զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանին դիմավորելիս
-
14:26 • 17.03.23 Դատապարտյալներին տեղափոխող «Ուազիկները» փոխարինել ենք նորմալ, կոնդիցիոներով մեքենաներով. Մինասյան
-
20:56 • 15.03.23 Արայիկ Հարությունյանն ուզում է փախչել, Արցախի հանձնելը ուրիշի ուսերին թողնելով․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
-
17:17 • 15.03.23 Կայացել է մարշալ Բաղրամյանին նվիրված «Հաղթանակի արվեստը» ֆիլմի պրեմիերան
-
16:56 • 14.03.23 Ես կաշկանդված եմ. Փաշինյանը՝ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» հայտարարությունն անելու մասին
-
16:48 • 14.03.23 Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը. Փաշինյան
-
14:52 • 14.03.23 1 տարի է՝ իմ տունն ուզում եմ վաճառել, որ հնարավոր է՝ ես էլ բնակարան ձեռք բերեմ, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել. Փաշինյանը՝ Պապիկյանի գնած տան մասին
-
13:46 • 14.03.23 Էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում. Փաշինյան
-
13:45 • 14.03.23 Մենք ՀԱՊԿ-ին դիմել ենք բոլոր հնարավոր հոդվածներով, բայց մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից. Փաշինյան
-
20:50 • 13.03.23 Հայաստանում իշխանափոխությունը և վրացական ցույցերը նույն կենտրոնից են կազմակերպված․ Հրանտ Միքայելյան
-
15:24 • 13.03.23 Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից
-
14:36 • 10.03.23 Պետք է հասկանանք՝ առանց առաջնորդի, որն ազգը տանում է իր հետևից, ոչինչ չի փոխվելու․ Ռուբեն Վարդանյան
-
20:48 • 09.03.23 Արցախում չկան Բաքվի հետ ինտեգրացիայի կողմնակիցներ, նախագահի հայտարարությունը շատ վտանգավոր էր․ Կարեն Միրզոյան
-
20:49 • 08.03.23 Սամվել Բաբայանը պատրաստ է Ադրբեջանի հետ ինտեգրացիայի, ասաց բացահայտ, ինքն էլ մարզպետ կլինի․ Տիգրան Քոչարյան
-
13:55 • 07.03.23 Մարտունու ուսումնարանի դասասենյակներից մեկն այսուհետև կրելու է սերժանտ Յուրի Փահրամազյանի անունը
-
20:49 • 06.03.23 3 հազար զոհ կտան, կխելոքանան, հողերը կհանձնեն, 2020-ին ասել է Նիկոլի ընտանիքի անդամը․ Ալեն Ղևոնդյան
-
16:01 • 06.03.23 Ուժգին քամին կաթվածահար էր արել Արմավիր քաղաքի Երևանյան փողոցը
-
14:34 • 06.03.23 Ինֆորմացիա կա, որ կարմրուկի տարածման օղակում եղել է բուժաշխատող՝ չպատվաստված․ Արսեն Թորոսյան
-
13:55 • 04.03.23 Հային ոչինչ չի սպառնում, բայց Հայաստանին սպառնում է․ Նիկոլ Փաշինյան
-
13:54 • 04.03.23 Մեքենայի ղեկին եմ նստել, քշում եմ այն, մեկ էլ «պագրիշկեն» թռնում է․ Նիկոլ Փաշինյան
-
13:15 • 04.03.23 Ես փախչող չեմ ու ինձ վրա դրված պատասխանատվությունը կրելու եմ մինչև վերջ․ Նիկոլ Փաշինյան
-
20:48 • 03.03.23 Փաշինյանը հայի հավաքական կերպարը չէ, նա ընդհանրապես ոչ մի բանի հավաքական կերպար չէ․ Հովհաննես Գալստյան
-
17:29 • 03.03.23 Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն այցելել են Գերմանիայի նախագահի նստավայր
-
20:54 • 02.03.23 Մեղավոր եմ, որ 2018-ին հավատացի խոստումների, այս իշխանությունը շարունակեց նախկինների արատները․ Րաֆֆի Հովհաննիսյան
-
16:23 • 02.03.23 Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ ու դստեր հետ, ժամանել է Բեռլին
-
12:53 • 02.03.23 Մեզ ընտրելով քաղաքացիները տնտեսելու են, իրատեսական է դառնալու բնակարան ունենալու երազանքը. Երվանդ Թարվերդյան
-
14:47 • 28.02.23 Փորձ է արվում վերականգնել խորհրդային ժամանակների դատախազական վերահսկողական գործառույթը․ Մինասյան
-
14:46 • 28.02.23 Ակնհայտորեն շփոթ կա, այո՛, բայց միգուցե հասկանալի դարձնեիք նախագիծը, նո՞ր բերեիք․ Արթուր Խաչատրյան
-
20:50 • 27.02.23 Ռուբեն Վարդանյանը հերթական «գաստրալյորն» էր, Արմեն Սարգսյանի նման․ Էդգար Ղազարյան
-
15:32 • 27.02.23 «Միացյալ Հայաստան»-ի քննարկումները առավել շատ վերաքաղաքական են, հենց դա ինձ գրավեց. կինոռեժիսոր
-
14:49 • 27.02.23 Հարգանքի տուրք՝ Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
-
21:08 • 24.02.23 Ռուբեն Վարդանյանը կարող է իշխանության հավակնել ՀՀ-ում, սցենարներից մեկն է, բայց ոչ հիմա. Կարեն Քոչարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 19:26 • 23/03 Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան չէին կատարում, փոխարինում ենք նոր սակուրաներով. Տիգրան Ավինյան Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան այլևս չէին կատարում, քաղաքապետարանի որոշմամբ դրանք հեռացվում են ու փոխարինվում են նորերով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Կանաչապատման ՀՈԱ
-
Իրադարձային 13:35 • 23/03 «Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ. Մեդվեդև Ոչ բոլոր արտասահմանյան անօդաչու թռչող սարքերն են կատարյալ, խոսքն այդ թվում թուրքական «Բայրաքթար»-ի մասին է, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է rbc.ru-ն:
-
Իրադարձային 17:34 • 23/03 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, նոր էսկալացիա չի լինելու. Նիկոլ Փաշինյան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, և այն հիմնված է լինելու բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։ Այս մասին Թվիթերում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «
-
Իրադարձային 20:57 • 23/03 Ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հրավիրվել է ոստիկանություն Կ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հրավիրվել է ոստիկանություն Տեղեկությունը Tertamին հայտնեց Մարիաննա Մխիթարյանը Նրա հաղորդմամբ՝ Դրամատիկական թատրոնի անունով ս
-
Իրադարձային 11:51 • 24/03 Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը «Մեր տարածաշրջանում պետք է գերակայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, և ցանկացած սրացում պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Միջազգային հանրությունը սատարում է այս նարատիվին»,- ի պատասխան գրել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:
-
Մամուլի տեսություն 09:46 • 24/03 Արման Սահակյանն ապացուցել է իր գույքի ձեռքբերման օրինականությունը․ նրան պատկանող գույքի ու հաշիվների վրայից կալանքը հանվել է․ «Հրապարակ» Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը (Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին) դատախազությունում կարողացել է ապացուցել իրեն պատկանող գույքի օրինական ծագումը։
-
Իրադարձային 16:25 • 23/03 «Վստրեչի» կամրջի շինարարության ժամկետը երկարաձգվել է. կազմակերպվելու է նոր, ժամանակավոր երթևեկություն Գարեգին Նժդեհի ուղեանցի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս պարզ է դարձել, որ անցումային սալերը բացակայում են, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ շինարարական աշխատանքներ:
-
Իրադարձային 16:10 • 23/03 Ուզում եմ այս հարցը ուղղել հայկական կողմին՝ ինչպե՞ս են նրանք տեսնում ՀԱՊԿ-ի Հայաստան մտնելու գործընթացը, եթե նրանք ֆիքսում են, որը ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից. Զախարովա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցից անկախ, Երևանը շարունակում է մտածել, որ Հավաքական...
-
Իրադարձային 17:54 • 23/03 Կասկադում ծառերը հատվում են ոլորտի նեղ մասնագետների հետ համագործակցությամբ և անմիջապես կփոխարինվեն նորերով. քաղաքապետարան Կասկադում ծառերը հատվում են ոլորտի նեղ մասնագետների հետ համագործակցությամբ և մասնագիտական գնահատականի արդյունքում: Հատված ծառերը անմիջապես կփոխարինվեն նոր՝ Երևանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված ծառերով:
-
Իրադարձային 14:51 • 23/03 Հենց որ նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Արևմուտքի, ԵՄ-ի ներգրավման մասին «Հենց որ նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ: Խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում իրական գործընթացում տեսնում ենք Արևմուտքի հայտարարություններին միանգամայն հակասող բաներ», - ասել է դիվանագետը:
-
Իրադարձային 19:26 • 23/03 Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան չէին կատարում, փոխարինում ենք նոր սակուրաներով. Տիգրան Ավինյան Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան այլևս չէին կատարում, քաղաքապետարանի որոշմամբ դրանք հեռացվում են ու փոխարինվում են նորերով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Կանաչապատման ՀՈԱ
-
Իրադարձային 11:25 • 23/03 Թալիշում Ալիևը բառացի ասաց՝ եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիան, ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ԼՂ էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
Իրադարձային 13:35 • 23/03 «Բայրաքթար»-ը, որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ. Մեդվեդև Ոչ բոլոր արտասահմանյան անօդաչու թռչող սարքերն են կատարյալ, խոսքն այդ թվում թուրքական «Բայրաքթար»-ի մասին է, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, գրում է rbc.ru-ն:
-
Իրադարձային 17:34 • 23/03 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, նոր էսկալացիա չի լինելու. Նիկոլ Փաշինյան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր լինելու է, և այն հիմնված է լինելու բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։ Այս մասին Թվիթերում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «
-
Իրադարձային 20:57 • 23/03 Ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հրավիրվել է ոստիկանություն Կ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հրավիրվել է ոստիկանություն Տեղեկությունը Tertamին հայտնեց Մարիաննա Մխիթարյանը Նրա հաղորդմամբ՝ Դրամատիկական թատրոնի անունով ս
-
Իրադարձային 16:25 • 23/03 «Վստրեչի» կամրջի շինարարության ժամկետը երկարաձգվել է. կազմակերպվելու է նոր, ժամանակավոր երթևեկություն Գարեգին Նժդեհի ուղեանցի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս պարզ է դարձել, որ անցումային սալերը բացակայում են, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ շինարարական աշխատանքներ:
-
Իրադարձային 16:10 • 23/03 Ուզում եմ այս հարցը ուղղել հայկական կողմին՝ ինչպե՞ս են նրանք տեսնում ՀԱՊԿ-ի Հայաստան մտնելու գործընթացը, եթե նրանք ֆիքսում են, որը ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից. Զախարովա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցից անկախ, Երևանը շարունակում է մտածել, որ Հավաքական...
-
Իրադարձային 17:54 • 23/03 Կասկադում ծառերը հատվում են ոլորտի նեղ մասնագետների հետ համագործակցությամբ և անմիջապես կփոխարինվեն նորերով. քաղաքապետարան Կասկադում ծառերը հատվում են ոլորտի նեղ մասնագետների հետ համագործակցությամբ և մասնագիտական գնահատականի արդյունքում: Հատված ծառերը անմիջապես կփոխարինվեն նոր՝ Երևանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված ծառերով:
-
Իրադարձային 14:51 • 23/03 Հենց որ նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ. ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Արևմուտքի, ԵՄ-ի ներգրավման մասին «Հենց որ նրանք հայտնվեցին, միանգամից առաջացան մասշտաբային խնդիրներ: Խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում իրական գործընթացում տեսնում ենք Արևմուտքի հայտարարություններին միանգամայն հակասող բաներ», - ասել է դիվանագետը:
-
Իրավունք 10:15 • 23/03 Եթե Գերմանիան որոշի ձերբակալել Պուտինին, դա հավասարազոր կլինի Ռուսաստանին պատերազմ հայտարարելուն. Մեդվեդև «Որոշ ապուշներ, Գերմանիայի արդարադատության նախարարի նման հիմարներ ասում են. «Դե, եթե նա գա, մենք նրան կձերբակալենք»: Նա կարծես թե փաստաբան է, հասկանու՞մ է, թե դա ինչ է նշանակում», - ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։
-
Մամուլի տեսություն 10:17 • 18/03 ՔՊ-ն երկու ճանապարհ ունի. ինչ է սպասվում Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Ինչպես եւ սպասվում էր, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեկ երեկոյան հրաժարական տվեց Իր հեռանալու մասին հայտարարությունը նա արեց Երեւանի քաղաքապետարանում հրավիրած գործակարգավ
-
Սպորտ 21:32 • 18/03 Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Մարտին Սիմոնյանը կիսաեզրափակչում է. նրան հաղթած ադրբեջանցին՝ որակազրկված Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մարտին Սիմոնյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել, քանի որ վերջինիս հաղթած ադրբեջանցի ըմբիշը որակազրկվել է վրացի ըմբիշի հետ գոտոմարտի վերջում ծեծկռտուքի համար:
-
Իրադարձային 15:37 • 22/03 Խնդրում եմ տարածեք առանց «փիլիսոփայելու». Աննա Հակոբյանը կրկին հրապարակում է արել կորած զարդի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել«Ժողովուրդ ջան, ամեն հարցի հետ կապված չէ, որ պետք է գեոպոլոտիկ վերլուծություններ անել։ Զարդ է ընդամենը, ինչոր մեկի համար երևի թանկ
-
Իրադարձային 22:19 • 22/03 Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. 10 նմուշից 4-ում խախտում կա․ hetq.am Մարտի 2-ին «Հետք»-ը փորձաքննության էր ներկայացրել տեղական արտադրության թթվասերի 10 նմուշ։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, մասնավորապես՝ աղիքային ցուպիկ և խմորասնկերի բարձր քանակ, գրում է Hetq.am-ը:
-
Մամուլի տեսություն 10:19 • 18/03 Քաղաքապետի թեկնածուները. ովքեր կգլխավորեն ցուցակները ընտրությունների ժամանակ. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անակնկալ հրաժարական ներկայացրեց Երեւանում սպասվում են ավագանու նոր ընտրություններ երբ՝ դեռ պարզ չէ Կլինի արտահերթ, թե հերթական՝ էլի պ
-
Ժամանց 15:05 • 21/03 Չեմ պատրաստվում գումար ծախսել հեղինակությունս մաքրելու համար. Պիկեն «Այն օրը, երբ ես մահանամ, ես հետ կնայեմ և հուսով եմ կմտածեմ, որ արել եմ այն ամենը, ինչ ուզում էի: Ես ուզում եմ հավատարիմ լինել ինքս ինձ: Ես չեմ պատրաստվում գումար ծախսել իմ հեղինակությունը մաքրելու համար: Ինձ ճանաչում են այն մարդիկ, որոնց մասին հոգ եմ տանում և սիրում եմ: Մնացածի մասին չեմ...
-
Իրադարձային 14:56 • 18/03 Ալիևը նշել է՝ որն է «Հայաստանի համար 29,000 քառակուսի կիլոմետր տարածքում հանգիստ ապրելու պայմանը» Եթե Հայաստանը չճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, մենք էլ չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հայաստանի համար 29 հազար քառակուսի կիլոմետր տարածք
-
Իրադարձային 10:46 • 22/03 Սոլովյովի հաղորդման ուղիղ եթերում հյուրն ուշագնաց է եղել (տեսանյութ) «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի ուղիղ եթերում հյուրերից մեկը կորցրել է գիտակցությունը և ընկել հատակին. խոսքը ՌԴ Ազգային Հետազոտական Համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն Դպրոցի Արևելագիտության դպրոցի ղեկավար Անդրեյ Կարնեևի մասին է:
-
Ժամանց 14:27 • 21/03 Երգչուհի Լոլիտան խոստովանել է, որ խաղատանը 1,7 մլն դոլար է կորցրել Միլյավսկայան նշել է, թե ինչպես է կորցրել 1,7 մլն դոլար։ Երգչուհին պարզաբանել է, որ այդ ամբողջ գումարը մեկ օրում չի կորցրել։ Մի անգամ խաղատան տերը մոտեցել է երգչուհուն և պատմել ընդհանուր կորցրած գումարի մասին։ Աստղը մանրամասնել է, որ չի հիշում այն ժամանակահատվածը, երբ կորցրել է միջոցները։
-
Իրադարձային 19:26 • 23/03 Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան չէին կատարում, փոխարինում ենք նոր սակուրաներով. Տիգրան Ավինյան Կասկադի ծառերն իրենց ֆունկցիան այլևս չէին կատարում, քաղաքապետարանի որոշմամբ դրանք հեռացվում են ու փոխարինվում են նորերով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Կանաչապատման ՀՈԱ
-
Իրադարձային 11:25 • 23/03 Թալիշում Ալիևը բառացի ասաց՝ եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիան, ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ԼՂ էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սպորտ
-
23:39 • 23.03.23 Ռոնալդուն` հավաքականում անցկացրած խաղերի քանակով բացարձակ ռեկորդակիր
-
22:39 • 23.03.23 Մբապեն համաշխարհային մակարդակի խաղացող է․ Մարտինես
Մշակույթ
-
15:13 • 17.03.23 Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը
Գիտություն/տեխնիկա
-
16:29 • 15.03.23 Ucom. նոր հավելված, նոր հնարավորություններ