Հրապարակվել են ռեփեր Դեցլի մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքները

22:47 • 04.03.19

Ռուս հայտնի ռեփեր Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) մահվան պատճառը սրտային սուր անբավարարությունն է եղել, երգչի մարմնին վնասվածքներ չեն հայտնաբերվել, այս մասին տեղեկացնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Ուդմուրթական Հանրապետության առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության բյուրոյի անցկացրած հետազոտության արդյունքներին:

Հայտնի է, որ ռեփերի մահվան պատճառ դարձած սրտային սուր անբավարարությունը հետևանք էր սրտանոթային համակարգի հիվանդության խորացման:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դեցլի արյան մեջ դատաբժշկական փորձաքննության արդյունքում թրմանյութեր չեն հայտնաբերվել: 

Ավելի վաղ ռեփերի մայրը նշել էր, որ որդու մահվան պատճառը գերծանրաբեռնվածությունն է: Նա հայտարարել է, որ Դեցլը չէր կարող մահանալ արգելված նյութերի կամ ալկոհոլի օգտագործումից:

Հիշեցնենք, որ Դեցլը մահացել է այս տարվա փետրվարի 3-ին՝ 35 տարեկան հասակում: