Քաղաքացու օր ունենալու նախաձեռնություն Կառավարությունում քննարկվում է, օրը դեռ հայտնի չէ. վարչապետի խոսնակ

14:02 • 04.03.19

Կառավարությունում քննարկվում է Քաղաքացու օր ունենալու նախաձեռնությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Նա ասաց, որ առայժմ հայտնի չէ ամսաթիվը:

«Այո, այդպիսի նախաձեռնություն եղել է, կառավարության աշխատակազմում քննարկվում է այդ նախաձեռնությունն ու օրը»,– նշեց Վլադիմիր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Կառավարությունը մտադիր է ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, հռչակել Քաղաքացու օր՝ այն հայտարարելով ոչ աշխատանքային:

Նշվում էր, որ նախաձեռնությունը կքննարկվի և հավանության կարժանանա հաջորդ հինգշաբթի կայանալիք կառավարության նիստում, որպեսզի մինչեւ ապրիլի 23-ը ընդունվի խորհրդարանի կողմից, մտնի ուժի մեջ և հնարավոր լինի տոնել»: