«Ռեստարտ»-ի անդամները հարձակվել են Նարեկ Մալյանի վրա. վերջինս բերման է ենթարկվել

01:13 • 04.03.19

Քիչ առաջ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հասարակական գործիչ Նարեկ Մալյանի տան մոտ հարձակվել են վերջինիս վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանը՝ հավելելով, որ միջադեպից հետո իրեն բերման են ենթարկել ոստիկանություն:

Միջադեպին Նարեկ Մալյանն անդրադարձել է նաև իր ֆեյսբուքյան գրառման մեջ: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հենց նոր ռեստարտի մի քանի սորոսի վաստակի կողմից իմ տան մոտ հարձակման ենթարկվեցի:

Ինձ բերման են ենթարկել կենտրոնի ոստիկանություն»: