Հրապարակվել է «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանի առաջին թրեյլերը (տեսանյութ)
Ամերիկյան HBO հեռուստաալիքը հրապարակել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի եզրափակիչ եթերաշրջանի առաջին թրեյլերը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, 8-րդ եթերաշրջանը մեկնարկելու է ապրիլի 14-ին: Տեսանյութում երևում են ողջ մնացած հերսները, որոնք պատրաստվում են դիմակայել միմյանց:
«Թշնամիները չեն հոգնում, կանգ չեն առնում և ոչինչ չեն զգում», -ասվում է թրեյլերում:
Սերիալում Դեյեներիս Թարգարիենի դերը մարմնավորող Էմիլիա Քլարկն ավելի վաղ հայտնել էր, որ եզրափակիչ սերիաները կլինեն ամենահետաքրքիրը և կցնցեն հանդիսատեսին:
Սերիալը 2011 թվականից նկարահանվում է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վեպերի շարքի հիման վրա: Այս ընթացքում այն արժանացել է 38 «Էմմի» մրցանակի:










