Քաղաքացին, ում խանութը ցանկացել են քանդել, փորձել է մեքենան հրկիզել քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ, լուսանկարներ)

19:06 • 08.03.19

Լուսանկարները՝ irakanum.am-ից


Երևանի քաղաքապետարանի դիմաց քաղաքացին փորձել է հրկիզել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան:   

Tert.am-ի տեղեկություններով՝ մեքենայի վարորդը դիմել է այդ քայլին, քանի որ քաղաքապետարանից ցանկացել են վերջինիս խանութը քանդել: Վարորդը մեքենայով բարձրացել է քաղաքապետարան տանող աստիճանների վրա, փորձել է մեքենայի վրա բենզին լցնել և հրկիզել, սակայն չի հասցրել:

Այժմ դեպքի վայրում են ԱԻՆ և ոստիկանության աշխատակիցները:




Քաղաքացին, ում խանութը ցանկացել են քանդել, փորձել է մեքենան հրկիզել քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ, լուսանկարներ)