Ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնություն. Վազգեն Թևանյանը` ոսկե մեդալակիր

22:17 • 09.03.19

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը:

63 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Վազգեն Թևանյանը հասել էր մինչև եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում Թևանյանը մրցել է վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ: Մեր ըմբիշը 2:1 հաշվով հաղթանակ է տարել ու դարձել Եվրոպայի չեմպիոն:

Հավելենք, որ 74 կգ Խաչատուր Պապիկյանը (74 կգ) բուլղարացի (17:8) և մոլդովացի (4:0) ըմբիշների նկատմամբ հաղթանակներից հետո դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ ժամանակից շուտ 0:10 հաշվով պարտվել է ռուս Նիկիտա Սուչկովին: Մարտի 10-ին Խաչատուր Պապիկյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ:

Հայ ըմբիշները մրցավայր են մեկնել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ:

 

Ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնություն. Վազգեն Թևանյանը` ոսկե մեդալակիր